18:27 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Բրդոտների համար հատուկ սննդակարգ ու զբաղվածություն է մշակվել՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik․ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեքը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, բայց գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Այս ձմռանը կենտրոնի գրանցած աննախադեպ արդյունքի մասին պատմում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում։

Միայն գիշերային ժամերին քնած երեք արջուկները, որոնք 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից են փրկվել, դեռ չեն վերականգնել վայրի արջերին բնորոշ բնազդները։

«Ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։ Ընդգծենք, որ փրկված արջերից որևէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբևիցե երկարատև քուն չի մտել, ինչը, կրկնվելով ամեն տարի, կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ: Ձմեռային քունը որջում, որին արջերը սկսում են նախապատրաստվել արդեն ուշ աշնանը, օգնում է բրդոտներին գոյատևել ցուրտ ամիսներին ու վերականգնել բնազդները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնագետները լիահույս են, որ գալիք ձմռանն արդեն բոլոր արջերը երկարատև քուն կմտնեն։

Խնձորների շարանը պոկեց ու փախավ «հանցագործության» վայրից. արջուկի հայաստանյան արկածները

Նշվում է, որ բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են կենտրոնի մասնագետների խիստ հսկողության ներքո։ Կենդանիների համար հատուկ սննդակարգ ու զբաղվածություն է կազմակերպվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին: Հիմա բրդոտները սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում են պրոտեինի անհրաժեշտ չափաքանակ և ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով այնպես, ինչպես վայրի բնության մեջ:

Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ

թեգերը:
Լուսանկար, արջ, Հայաստան

Գլխավոր թեմաներ