02:51 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
200 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծել է, որ այս հարցի լուծման ուղղությամբ տարըմբռնումներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Ադրբեջանում գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցը մինչև այսօր շարունակում է մնալ չկարգավորված։ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` բոլոր ռազմագերիները, պատանդներն ու պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն իրենց հայրենիք։ Ցավոք, մենք մինչև այսօր Ադրբեջանում ունենք պահվող անձինք։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարցի կարգավորման վերաբերյալ մենք տարըմբռնումներ չունենք»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ անհրաժեշտ է մտքեր փոխանակել ու քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը վերաբերող հարցը, քանի որ խնդիրը մինչև այսօր լուծված չէ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ ՀՀ վարչապետի բարձրացրած բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսեն ու կքննարկեն։

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այյցով Մոսկվա է մեկնել այսօր` ապրիլի 7-ին։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել էր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ըստ թեմայի

Ադրբեջանը փորձում է գերիներին չվերադարձնելու արդարացում փնտրել. Աննա Նաղդալյան
Արա Այվազյանը Մոսկվայում խոսել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու գերիների մասին
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը լուրջ մտահոգություն է հայտնել գերիների հարցով. տեսանյութ
Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին
թեգերը:
հանդիպում, Մոսկվա, Նիկոլ Փաշինյան, գերի, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ