14:27 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Պարզվել է, որ երիտասարդների և հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է դանակ պահելու արատավոր սովորույթը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Լոռու մարզում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն ավելացել է։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լոռու դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է`2020-ի ընթացքում մարզում 38 անչափահասի կողմից 34 հանցագործության դեպք է արձանագրվել` 2019թ.-ի 15 անչափահասի կողմից կատարված 16 հանցագործության դեպքի դիմաց:

«Հանցավոր արարք կատարած անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, որոշ դեպքերում՝ ստորագրությունը չհեռանալու մասին։ Անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է պետական մարմինների համապատասխան ծառայողների թերի և ոչ հետևողական աշխատանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, հանցավոր հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման, ժամանակին հաշվառման, նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվել:

Բացի այդ, ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման կապակցությամբ պետական և տեղական տարբեր մարմինների համագործակցության մակարդակը բարձր չէ։

Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը

Կազմակերպվել են քննարկումներ և արձանագրվել է, որ երիտասարդների և հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է դանակ կրելու արատավոր սովորույթը, որի պայմաններում առավել մեծանում է նույնիսկ չնչին պատճառով վիճաբանությունների արդյունքում ծանր հետևանքների առաջացման հավանականությունը։

Ընդգծվել է նաև, որ մեծ անելիք ունեն նաև ուսումնական հաստատությունները։

Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Ըստ թեմայի

Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի
2021-ին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից հանցագործության կատարման 2 դեպք
Անչափահասները ցմահ ազատազրկման չեն դատապարտվի. էլ ինչ փոփոխություններ կան նոր օրենսգրքում
թեգերը:
ՀՀ դատախազություն, հանցագործություն, Անչափահաս, Լոռի

Գլխավոր թեմաներ