10:56 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
206 0 0

Ոստիկանությունը փորձում է թեթևացնել քննությունների մասնակիցների հերթերն ու քաղաքացիների կուտակումները։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է առաջարկում վարորդական իրավունքի քննության գործող կարգում։

Առաջարկվող փոփոխությունն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Համաձայն կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի՝ տեսական քննությունից կտրված անձը կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից նվազագույնը 7 օր հետո, իսկ երկրորդ անգամ դրական չհանձնելու դեպքում` նվազագույնը մեկ ամիս անց։ Նույն ժամկետները գործելու են նաև գործնական վարման քննության դեպքում։

Նշենք, որ գործող կարգով, որն ընդունվել է 2020 թվականի մարտի 26-ին, տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած պահի դարձյալ դիմել քննություն հանձնելու, իսկ գործնական քննությունը դրական չհանձնած անձը կարող է դարձյալ վերահանձնել այն տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

Ոստիկանության մեկնաբանմամբ այս կարգը, փաստորեն, թույլ է տալիս յուրաքանչյուր օր դիմել քննությունը վերահանձնելու համար, ինչն էլ պատճառ է դառնում քննությունների մասնակիցների հերթերի, քաղաքացիների անհարկի կուտակումների։

Արցախում որոշել են պատժել առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարողներին

Ի դեպ, նախագծում նշված է, որ նոր կարգի մշակման համար հիմք է ընդունվել ՌԴ–ի փորձը, որտեղ այդ կարգը գործում է 2021 թվականի ապրիլի 1-ից։

Հայաստանում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն` առաջիկա օրերին։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է Երևանն օրեցօր ավելի ու ավելի «խցանվում»
ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
թեգերը:
Քննություն, վարորդական իրավունք

Գլխավոր թեմաներ