22:51 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Կինը նույն խանութից օրեր շարունակ գաղտնի հափշտակել է տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 58-ամյա մի կին Երևանի Օհանովի փողոցի մի խանութից գողություններ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել ու գործի անցել։

«Կասկածվողը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածը մի քանի օրվա ընթացքում նույն խանութից երեք տասնյակից ավելի գողություն էր արել՝ հափշտակելով տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել և առգրավվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Ըստ թեմայի

«Չենք կարողանում դուրս գալ». անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը
Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականներ և զինամթերքի մնացորդներ
թեգերը:
Երևան, ՀՀ Ոստիկանություն, խանութ, գողություն, Կին

Գլխավոր թեմաներ