07:35 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
19901

Երևանի բոլոր կոյուղաջրերը գրեթե առանց մաքրման թափվում են Հրազդան գետը։ Խնդիրը մասամբ կարող էր լուծել նոր կայանը։ Այն կառուցվել է Ֆրանսիայի կառավարության դրամաշնորհով, սակայն արդեն երեք տարի է, ինչ չի գործում և շարքից դուրս է գալիս բաց երկնքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik, Արամ Գարեգինյան․ Երևանի համար կեղտաջրերի մաքրման նոր կայանն արդեն երեք տարի է պատրաստ է, բայց մինչ օրս չի շահագործվում։ Արդյունքում միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքի բոլոր թափոնները լցվում են Հրազդան գետը գրեթե առանց մաքրման։ Տուժում են քաղաքամերձ և Արարատի մարզի տասնյակ գյուղեր։

Խորհրդային տարիներին այդ հոսքերը մաքրվում էին Երևանի Աէրացիայի մաքրման կայանում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կայանը չի գործում։ Այդ պատճառով 2008 թվականին ՀՀ կառավարությունը դրամաշնորհի համար դիմեց Ֆրանսիայի կառավարությանը, որի միջոցներով էլ կառուցվեց նոր կայանը։ Խնդրեցին, կայանը ստացան, բայց այդպես էլ չգործարկեցին։

«Այն ոչ միայն կանգնած է, այլև մաշվում է։ Չէ՞ որ որոշ մասեր բաց երկնքի տակ են»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց «Ջինջ» ընկերության (նոր կայանի նախագծի մասնակիցներից մեկը) գլխավոր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։

Նոր կայանը թույլ կտա իրականացնել ջրի մասնակի, մեխանիկական մաքրում։ Հին կայանում նույնիսկ դա չի գործում․ միայն ճաղերն են մնացել, որոնք ֆիլտրում են ավազն ու թափոնները։ Բայց նախ այն խցանված է ու վաղուց չի մաքրվել, երկրորդը՝ կայանում չի գործում տիղմազտիչ ավազանը, որտեղ ջուրը կհավաքվեր թափվելուց առաջ։ Այժմ կեղտաջրերը ճաղերի միջով անցնում են ինքնահոսով (ինչպես անցնեն՝ անցնեն)։

«Նման պայմաններում ջուրը մաքրվում է լավագույն դեպքում 5-6%-ով», - նշեց Մեսրոպյանը։

Իսկ ո՞վ է վճարելու

Պատճառներից մեկը, թե ինչու է փակվել հին կայանն ու չի գործում նորը՝ կայանի շահագործման համար անհրաժեշտ էներգիայի ծախսն է։ 2017 թվականին ՀՀ կառավարությունը քննարկումներ սկսեց Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման օպերատորի հետ (ֆրանսիական Veolia ընկերություն) կայանի սպասարկման մասին, սակայն առանց ջրի սակագնի բարձրացման։ Համաձայնության հասնել չհաջողվեց։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Ֆորմալ առումով կայանում դեռ չի ավարտվել կապալային աշխատանքների իրականացման պայմանագիրը և օբյեկտը չի գրանցվել որպես պետական գույք։ Նախագծի կատարողները վաղուց հայտնել են հիմնական շինմոնտաժային աշխատանքների ավարտի մասին, սակայն մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են նախագծի տեխնիկական առանձնահատկություններով, մինչ օրս ավարտին չեն հասցվել, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ինչ է անհրաժեշտ

Միևնույն ժամանակ նույնիսկ նոր կայանը բավարար չէ, որպեսզի քաղաքի կեղտաջրերն անվտանգ թափվեն Հրազդան գետը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել հաջորդ՝ ոչ թե մեխանիկական, այլ կենսաբանական մաքրման փուլը։ Այդ դեպքում տիղմ դարձած թափոնները աղբանոցներ չեն թափվի, այլ կվերամշակվեն, իսկ մաքրված ջուրը հնարավոր կլինի օգտագործել ոռոգման համար։

«Այսօր չկա ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ նույնիսկ նորմալ մեխանիկական մաքրում։ Կեղտաջրերը գետն են թափվում, ինչը անթույլատրելի է, բայց այլ ելք չկա»,- նշեց Մեսրոպյանը։

Առաջին փուլի արժեքը 20 մլն եվրոյից մի փոքր պակաս էր, երկրորդինը՝ կենսաբանական մաքրման համար, նախնական 30-40 մլն է գնահատվում։ Ինչպես հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ շինարարության նախապատրաստական աշխատանքները ներառված են կառավարության 2019-2023 թվականների ծրագրում։ Միջոցներ դեռ չեն հատկացվել։

Երևանից դուրս ջրի մեխանիկական մաքրման կայաններ են գործում Մարտունիում, Գավառում և Վարդենիսում (կառուցվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրով)։ Ծրագրի շնորհիվ մոտ 600 տոննա խոշոր աղբ տարեկան չի թափվում Սևան։ Ճիշտ է, հետագայում կոյուղային այդ տիղմը չի վերամշակվում ու դառնում պարարտանյութ, այլ աղբավայր է թափվում։

Իսկ եթե խոսենք կենսաբանական մաքրման մասին, ապա նման կայան հանրապետությունում այնուամենայնիվ կա, բայց միայն մեկը և ոչ մեծ հզորության (այն սպասարկում է «Զվարթնոց» օդանավակայանից քիչ հեռու գտնվող Փարաքար գյուղը)

Կայանը կառուցվել է «Ջինջի» նախագծով՝ Global Water Partnership համաշխարհային ցանցի (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, Համաշխարհային բանկ ու մի շարք միջազգային կազմակերպություններ) դրամաշնորհի միջոցներով։

Այժմ կայանը վերանորոգվում է բյուջեի միջոցներով և պատրաստ կլինի շահագործման մայիսին։

Ըստ թեմայի

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը
Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին
Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»
թեգերը:
կայան, Հրազդան, կեղտաջուր

Գլխավոր թեմաներ