00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է

© Sputnik / Кирилл Шипицин / Անցնել մեդիապահոցМедицинский сотрудник в окне одной из палат больницы
Медицинский сотрудник в окне одной из палат больницы - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվել
Հայտնի է, որ համավարակի պատճառով աշխարհում ավելացել է ինքնասպանությունների թիվը։ Օրերս Covid-19–ով վարակված մի տղամարդ էլ ինքնասպանություն էր գործել Հայաստանի հիվանդանոցներից մեկում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Երևանի հիվանդանոցներից մեկում բուժվող 72–ամյա տղամարդը նախ հրաժարվել է բուժօգնությունից, հետո նետվել է պատուհանից։

«Նա հրաժարվում էր ցանկացած բուժումից, նույնիսկ թույլ չէր տալիս սատուրացիան չափել։ Հոգեբաններն ամեն օր աշխատում էին նրա հետ», - Sputnik Արմենիային հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Քանի որ ոստիկանությունն այժմ հետաքննում է գործը, մեզ չհաջողվեց մահացածի մասին մանրամասներ պարզել։ Բայց մի բան ակնհայտ է՝ հոգեբանի հետ զրույցները նրան չեն օգնել։

Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գործի մանրամասներին ծանոթ չէ, բայց խնդիրը մարդու հանդեպ մոտեցումն է եղել։

Девочка с длинными волосами - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում

«Մասնագետները պետք է դեղորայք նշանակեին, այստեղ ակնհայտորեն բժիշկների խնդիր կա», - ասաց նա:

Վարդանյանի խոսքով` ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում համավարակի շրջանում ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ չի գրանցվել:

«Մեզ մոտ կորոնավիրուսի պատճառով ինքնասպանության փորձեր եղել են. մեկը` Աշտարակում, մյուսը՝ Երևանում։ Ընդհանուր առմամբ ինքնասպանության փորձերը տարեցտարի ավելանում են ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում, բայց դա կապված է բնակչության աճի հետ», - ասաց նա։

Խնդրի ծավալը պարզելու համար մասնագետներն այժմ հավաքում են համավարակի շրջանում ինքնասպանության փորձերի ամբողջ վիճակագրությունը։

Депрессия - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Ագրեսիա և հազարավոր հարցեր. ինչպես են պատերազմից հետո աշխատում դեռահասների հետ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական վիճակագրության՝ ինքնասպանության փորձերը հաճախակի են դարձել 2020 թվականի ապրիլին և մայիսին՝ այն օրերին, երբ երկրում կարանտինային խիստ ռեժիմ էր սահմանվել։ Միջինը մեկ շաբաթվա ընթացքում 10-15 մարդ է ինքնասպանության փորձ արել։ Միայն մայիսի 18-ին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է ինքնասպանության 17 փորձ։ Հետո, երբ մարդիկ սկսեցին փողոց դուրս գալ, հասարակական տրանսպորտն աշխատեց, բացվեցին գրասենյակներն ու խանութները, սուիցիդալ տրամադրությունները մարեցին. շաբաթական միջինը 5-7 փորձ է գրանցվել։

Մասնագետները պնդում են՝ համավարակը կանցնի, բայց ինքնասպանությունները կմնան։

«Մեզ մոտ ինքնասպանությունները եղել են ու կան։ Կյանքի խելագար տեմպ, պատերազմ, սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներ... Այս ամենը չի կարող չանդրադառնալ հասարակության վրա», - ասաց փորձագետը։

Հաճախ մարդիկ, որոնք որոշում են ինքնասպանություն գործել, խոսելու հնարավորություն են փնտրում և ուզում են, որ իրենց լսեն: «911» փրկարար ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով։ Այնտեղ պրոֆեսիոնալ հոգեբաններ են աշխատում: Բացի այդ, կարող եք անմիջապես ԱԻՆ հոգեբանական բաժին զանգել (+374 60) 44-02-75 հեռախոսահամարով: Խոսելու, հոգեբանական լարվածությունը թեթևացնելու հնարավորություն կընձեռեն փորձառու խորհրդատուները։

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

Լրահոս
0