20:24 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
129 0 0

Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 մարդու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում 600 մարդ արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Ապրիլի 9-ի տվյալներով` հերթագրվել է 600 քաղաքացի։ Հերթագրվող քաղաքացուն ի սկզբանե տեղեկացնում ենք, որ այս պահին կոնկրետ որևէ պատվաստանյութի համար չենք հերթագրում։ Հիմնական անհանգստացողները ռիսկի խմբի անձինք են և տարեցները»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով`եթե անձը նախընտրում է որևէ կոնկրետ պատվաստանյութ, այս պահի դրությամբ նրան չեն հերթագրում:

Նշենք, որ 55-ից բարձր տարիքի և ռիսկի խմբերում ներառված անձանց մոտ ապագայում նախատեսվում է պատվաստել AstraZeneca պատվաստանյութով, իսկ մինչև 55 տարեկաններին՝ «Սպուտնիկ V»-ով:

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 հոգու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները Երևանում նախատեսվում է սկսել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պատվաստանյութի փաստաթղթային ձևակերպման բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, այն արդեն բախշվում է բժշկական կազմակերպություններին: Ինչ վերաբերվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ներկայում իրականացվում են փաստաթղթային ձևակերպումները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:

Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Սպուտնիկ V » պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 և 15 000 խմբաքանակներով:

Մահճակալներն անսահմանափակ չեն. կորոնավիրուսի վարակման թվերի նվազում դեռ չկա

Ըստ թեմայի

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար
Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին
Նախարարն ասել է` կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութեր կկիրառվեն տարբեր ռիսկային խմբերում
թեգերը:
պատվաստումներ, Նախարար, Հայաստան, Սպուտնիկ V, «AstraZeneca» պատվաստանյութ, պատվաստանյութ

Գլխավոր թեմաներ