12:26 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Ասֆալտապատումը սկսվել է առաջնային և երկրորդական փողոցներից։ Զրոյից կասֆալտապատվի 125 հազար քմ հողային պաստառով ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. 2021-ին Երևանում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` նշելով, որ քաղաքի առաջնային և երկրորդական փողոցների ասֆալտապատ ծածկույթն ընդհանուր առմամբ 26 մլն 300 հազար քմ է:

«Առաջնային և երկրորդական փողոցներից ենք սկսում ասֆալտապատումը: Ճանապարհային ոստիկանության հետ ունենք համաձայնություն՝ առաջնային փողոցներն ավարտելուց հետո դրանք միանգամից ներկայացնենք գծանշման և անցնենք երկրորդական փողոցներին: Վարչական շրջանների հետ համատեղ հաշվառում ենք, պարզում, թե որտեղ են շատ դժգոհությունները, բոլորը ցուցակագրում ու քարտեզագրում ենք և սկսում աշխատանքները»,- ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանը որքա՞ն գումար է ծախսել 2020 թվականին

Երթևեկությամբ առավել ծանրաբեռնված հատվածներում գործընթացը կազմակերպվում է գիշերային ժամերին: Այս տարի ասֆալտապատումը, կայացած մրցույթների արդյունքով, իրականացնում է 6 ընկերություն: Գործի որակի ու ծավալի համար պատասխանատու են մրցույթում հաղթած տեխհսկող ընկերությունները:

«Աշխատանքները կատարվում են պատվիրատուի տված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Եղանակային պայմանները պետք է լինեն +5-ից բարձր, ասֆալտբետոնի ջերմաստիճանը խտացման պահին՝ 120 աստիճան, խորությունները միջինը պետք է պահպանվեն 4-5սմ՝ կախված տեղանքի անհարթություններից»,- ընդգծում է տեխնիկական հսկիչ Մուշեղ Առաքելյանը:

Ճանապարհների ասֆալտապատմանն ու փոսերի նորոգմանը զուգահեռ ընթացիկ տարում ծավալուն աշխատանքներ կկատարվեն նաև նոր մայթեր կառուցելու ու հները բարեկարգելու նպատակով: Աթենքի փողոցում ճանապարհի ողջ երկայնքով բարեկարգվում է մայթը. երկու կողմերի եզրաքարերը փոխարինվում են նորերով, ծաղկամանները և թուջե մասերը վերանորոգվում և ներկվում են, ամրացվում է հենապատը: Այս հատվածի վերանորոգումն առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում:

Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

«Այս ծաղկամանները տարին երկու, երեք հատ գլորվում էին Հրազդանի կիրճ, և վթարային իրավիճակ էր ստեղծվում: Հենապատն ամբողջությամբ ամրացման ենթակա էր»,-նշում է Գրիգոր Հարությունյանը:

Շինբարեկարգման ծրագրերով 2021թ. կնորոգվի, այսինքն՝ զրոյից կասֆալտապատվի նաև 125 հազար քմ հողային պաստառով ճանապարհ, ևս 402 հազար քմ էլ բաժին է ընկնում ճաքալցմանը:

Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը

 

թեգերը:
քաղաքապետարան, ասֆալտ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ