00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան

© Photo : provided by Diana DavtyanДаяна Давтян, представлявшая Армению на конкурсе «Мисс Вселенная 2019»
Даяна Давтян, представлявшая Армению на конкурсе «Мисс Вселенная 2019» - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Բաժանորդագրվել
«Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած Դայանա Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է մոդելային կարիերան շարունակելու և Հայաստանը նոր հեղինակավոր մրցույթներում ներկայացնելու ցանկության, ֆիլմերում, տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկների մասին։

«Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած Դայանա Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի քանի խորհուրդ է տվել «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Մոնիկա Գրիգորյանին։ Զրուցել է Աստղիկ Սուքիասյանը։

– Դայանա, ի՞նչ տվեց քեզ  «Միսս տիեզերք 2019» մրցույթը։

–Մրցույթն իմ կյանք միայն դրական փոփոխություններ բերեց։ Երբ բեմում այդքան աղջիկների միջից իմ անունը հնչեց, դա ինձ ահռելի ինքնավստահություն, երջանկություն և ուժ տվեց։ Մրցույթի հետ կապված վատ հիշողություն չունեմ, եղել են փոքրիկ թերություններ, բայց դրանք լուրջ չեմ համարում։ Հիմա էլ ամեն տեղ ճանաչում են, ամեն հարցով ընդառաջում, դա շատ մեծ առավելություն եմ համարում ու շնորհակալ եմ դրա համար։

© Photo : provided by Diana DavtyanԴայանա Դավթյանը
Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դայանա Դավթյանը

Ասեմ ավելին, հիմա էլ մեծ ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու, բայց դա կանեմ, երբ մի փոքր ավելի կկատարելագործվեմ մոդելային ոլորտում։ 

-Այժմ ինչո՞վ ես զբաղվում։

–Սովորում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի Գրաֆիկական դիզայն բաժնի 1-րդ կուրսում։ Դեռ  հիմնական աշխատանք չունեմ, բայց իմ մասնագիտությամբ պատվերներ եմ ընդունում ու տարբերանշաններ ստեղծում։

© Photo : provided by Diana DavtyanԴայանա Դավթյանը
Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դայանա Դավթյանը

–Մոդելային կարիերան շարունակելու ցանկություն ունե՞ս, եթե հաշվի առնենք, որ հայրիկդ կտրականապես դեմ էր։

–Մոդելային կարիերան իհարկե կշարունակեմ, բայց այն ինձ համար չի կարող դառնալ առաջնային մասնագիտություն, այլ կմնա որպես սիրելի զբաղմունք, որը հաճելի հանգստություն ու ինքնավստահություն է պարգևում։

© Photo : provided by Diana DavtyanԴայանա Դավթյանը
Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դայանա Դավթյանը

Հայաստանում դեռևս հնարավոր չէ մոդելի աշխատանքով բավարար գումար վաստակել, պետք է այլ մասնագիտություն ունենալ և կողքից աշխատել։ Հայրիկս այժմ ավելի հանգիստ է վերաբերվում որոշմանս։ Կարծում եմ` զգաց, որ դա ինձ համար շատ կարևոր է և զիջեց, քանի որ ինձ շատ է սիրում և ուզում է երջանիկ լինեմ։

–«Միսս տիեզերք 2019» մրցույթից հետո կա՞ն համագործակցության առաջարկներ։

–Վերջին շրջանում առաջարկներն իհարկե քչացել են կապված կորոնավիրուսի և հետպատերազմյան իրավիճակի հետ։ Բայց մրցույթից անմիջապես հետո շատ առաջարկներ եմ ստացել հատկապես ֆիլմերում, սերիալներում գլխավոր դերեր խաղալու, հայտնի դիզայներների կողմից ֆոտոշարքերում նկարահանվելու համար։ Սերիալներում խաղալու առաջարկները երբեք չեմ ընդունել, քանի որ ինձ չեմ պատկերացնում դերասանուհու դերում` կրթություն չունեմ։

Победительница конкурса красоты Мисс Вселенная - Армения 2019 Даяна Давтян - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2020
Աջակցում եմ Հայաստանին. Դայանայի կոչին արձագանքել են «Միսս տիեզերք 2019»–ի գեղեցկուհիները

Բացի այդ այժմ ժամանակս չի ներում, քանի որ նկարահանումները ողջ օրը խլում են։ Եթե երբևէ ժամանակս ների, կուզեմ այդ ոլորտում էլ ուժերս փորձել։ Առաջիկայում ինձ կտեսնեք հայտնի երգիչներից մեկի տեսահոլովակում։ Այս պահին փակագծերը բացել չեմ ուզում։ Համագործակցում եմ նաև հայտնի դիզայներների հետ, հաճախ եմ նրանց հագուստը ցուցադրում։

–Մրցույթում հաղթանակը երկրպագուներիդ թիվն ավելացրե՞ց։

–Իհարկե, բայց ինչպես կյանքում, այնպես էլ սոցցանցային տիրույթում մշտապես ֆիլտրում եմ։ Միշտ երկար մտածում եմ, թե ում կարելի է շանս տալ, ում` ոչ։ Տղամարդու իդեալ որպես այդպիսին չունեմ։ Մարդիկ տարբեր են, ու երբեք չես կարող գուշակել, թե ում կսիրես և ում հետ երջանիկ կլինես։ Ինձ համար շատ կարևոր է, որ տղամարդն իր մեջ ունենա բարություն ու հավատարմություն։

–Իսկ տղամարդու ֆինանսական վիճակը կարևո՞ր է քեզ համար։

–Ինձ համար կարևոր է, որ տղամարդը լինի ձգտող, նպատակասլաց ու աշխատասեր։ Իսկ գումար աշխատել միասին էլ կարող ենք։

–Հաճախ ենք լսում, որ գեղեցկուհու տիտղոսը նաև հաջող ամուսնության բանալի է։ Ինչպե՞ս ես վերաբերվում այդ խոսակցություններին։

–Կարող է և այդպես է, միգուցե և ոչ` չեմ կարող ասել։ Գուցե շատ երկրպագուներ ունենալու պատճառով ավելի դժվար է ընտրություն կատարել։ Մյուս կողմից դա հնարավորություն է տալիս ավելի ճիշտ կողմնորոշվել, ինչպես ասում են`ամեն  մարդ իր ճակատագիրն ունի։

© Photo : provided by Diana DavtyanԴայանա Դավթյանը
Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դայանա Դավթյանը

–«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե միսս Մոնիկա Գրիգորյանը։ Ինչ խորհուրդ կտաս նրան որպես այս ճանապարհով անցած մարդ։

–Խորհուրդ կտամ, որ ինքնավստահությունը չկորցնի ու մտածի, որ ինքն ամենագեղեցիկն է ու ամենալավը, շատ լավ պատրաստվի, մրցույթի մասնակիցներին լավ վերաբերվի, բոլորի հանդեպ բարի լինի։ Միսս տիեզերքն այն մրցույթն է, որտեղ չկան մանրուքներ, պետք է ուշադրություն դարձնել ամեն ինչին` հագուստին, բնավորությանը, պահվածքին ու չվրիպել։ Որքան էլ զարմանալի է, մրցույթն առաջնահերթություն է տալիս մարդկային որակներին։

Հավելենք, որ «Միսս տիեզերք 2020» մրցույթում Մոնիկա Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։

© Photo : provided by Diana DavtyanԴայանա Դավթյանը
Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դայանա Դավթյանը

«Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներն օրեր առաջ հայտարարություն տարածեցին, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգված «Միսս տիեզերք 2020»–ը կայանալու է, իսկ մասնակից պետություններին էլ հնարավորություն է տրվելու ազգային մրցույթ անցկացնելու փոխարեն միանգամից առաջադրել սեփական թեկնածուին։  Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 16-ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում։ Հայաստանը ներկայացնող մասնակիցը կմեկնի Նյու Յորք, այնտեղ 10 օր կմասնակցի մրցույթի նախապատրաստական փուլին, որից հետո միայն կմեկնի Ֆլորիդա։

© Photo : provided by Diana DavtyanԴայանա Դավթյանը
Կրկին ցանկություն ունեմ որևէ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու. Դայանա Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դայանա Դավթյանը
Լրահոս
0