00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը

© Photo / official site of the Prime minister of RA Gevorg PerkuperkyanПремьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Բաժանորդագրվել
Դեռևս դեկտեմբերին Օնիկ Գասպարյանը ճշմարտությունն էր ասում, մի քանի ամիս անց այդ ճշմարտությունը տարօրինակ կերպով կասկածի տակ է դրվում գործող իշխանությունների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր շտաբի՝ դե-ֆակտո հեռացված պետ Օնիկ Գասպարյանի միջև հեռակա բանավեճն ու փոխադարձ մեղադրանքները նոր «իմպուլս» են ստացել։ Պատճառը վարչապետի երեկվա ելույթն էր, որում նա, հաջորդելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հերքեց նախորդ տարվա նոյեմբերին Գասպարյանի արած հայտարարությունը։

Премьер-министр Никол Пашинян встретился с руководством Генштаба ВС РА во главе с начальником Оником Гаспаряном и замминистром обороны Габриелом Балаяном (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը

Գլխավոր շտաբի պետն այն ժամանակ իր ուղերձում նշել էր, որ Արցախում պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Անվտանգության խորհրդի նիստում խոսել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում Հայաստանի ռեսուրսները շատ շուտով կսպառվեն։

Երեկ, խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով, Փաշինյանը հայտարարեց, որ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը այդ մասին չի խոսել։ Գեներալի պատասխանը չուշացավ։ «Ժողովուրդ» թերթին տված մեկնաբանության մեջ նա վարչապետին անվանեց «անամոթ ստախոս»։

Այստեղ, սակայն, պետք է ուշադրություն դարձնել բավականին հետաքրքիր մի հանգամանքի։ Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Փաշինյանը, պատասխանելով պատերազմի դադարեցման վերաբերյալ Գասպարյանի հայտարարության մասին հարցին, չի հերքել Անվտանգության խորհրդի նշված նիստի մասին նրա պնդումները։

Լրագրողի հարցն այսպես է հնչում․ «Գլխավոր շտաբի պետն իր այդ պարզաբանման մեջ ասում է, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ինքը՝ Գասպարյանը, ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու բանակային հրամանատարության գնահատականը։ Նա նշել է, որ երկու-երեք օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար»։

Ի պատասխան վարչապետը, հերքելու փոխարեն, ինչպես հիմա է անում, սկսում է պատմել, թե տարբեր փուլերում ինչպես են փորձել կանգնեցնել մարտական գործողությունները։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանի դիրքորոշման այսպիսի փոփոխականությունն առնվազն տարօրինակ է թվում։ Ստացվում է, որ երբ Գասպարյանը կատարում է ԳՇ պետի գործառույթները, նրա հայտարարությունները համապատասխանում էին իրականությանը, համենայն դեպս՝ դրանք կասկածի տակ չէին դրվում։ Մինչդեռ հիմա, երբ գեներալը պաշտոնազուրկ է, հինգ ամսվա հնության նրա խոսքերը յուրօրինակ «գրաքննության» են ենթարկվում։

Վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից ապրիլի 14-ին նույնիսկ ակնարկեց Ազգային Անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նիստի սղագրությունը հրապարակելու հնարավորության մասին։ Սակայն հայկական պարբերականին տված վերոհիշյալ մեկնաբանության մեջ ԳՇ նախկին պետը մտավախություն է հայտնել, որ սղագրությունը կարող է կեղծվել, այսինքն՝ նրա ելույթի մի մասը կարող են պարզապես կտրել։

Առայժմ հայտնի չէ՝ սղագրությունը կհրապարակվի՞, թե՞ ոչ, սակայն թշնամանքի և անվստահության աստիճանը թույլ չի տալիս հուսալ, որ առաջին հայացքից այդքան համոզիչ իրեղեն ապացույցը ամեն ինչ իր տեղը կդնի։

Լրահոս
0