00:53 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Գյումրին հանրապետության միակ համայնքն է, որն այսօր էլ կենսունակ է պահում քաղաքային դարբնության ավանդույթները։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է Գյումրիի դարբնությունը ներառել համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

Բայց ՅՈՒՆԵՍԿՕ դիմելուց առաջ ՀՀ կառավարությունը դեռ պետք է թարմացնի սեփական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ու համապատասխան փոփոխություն անի դրանում։

Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդը դեռ 1 տարի առաջ` 2020 թ. մարտի 11-ին էր որոշել դիմել ՅՈՒՆԵՍԿՕ` «Գյումրիի դարբնության ավանդույթը» համաշխարհային արժեք ճանաչելու հարցով։

Որոշման նախագիծը կազմվել էր, մինչև 2020թ–ի օգոստոսը ներկայացվել հանրային քննարկման: Բայց չէր ընդունվել` պատերազմի պատճառով։

Եվ, ահա, կառավարությունը որոշել է թարմացնել մեկ տարի առաջ կիսատ մնացած գործը։ Այսօր ընդունած որոշմամբ, կառավարությունը հաստատեց Գյումրիի դարբնությունը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառելու որոշումը, որի հիման վրա հետագայում կկարողանա նույն հարցով դիմել նաև ՅՈՒՆԵՍԿՕ։

Հայկական դարբնոցային ավանդական տեխնոլոգիական հմտություններով այսօր ՀՀ տարբեր համայնքներում ու հատկապես Գյումրիում գործում են արհեստանոցներ, կան նաև դարբինների գերդաստաններ, որոնք անցյալում տարածված համքարությունների ավանդույթների կրողներն են։

«Հարցը ՅՈւՆԵՍԿՕ–ի դաշտում է». Վահրամ Դումանյանը` հայկական հուշարձանների ճակատագրի մասին

Գյումրին հանրապետության միակ համայնքն է, որն այսօր էլ կենսունակ է պահում քաղաքային դարբնության ավանդույթները։ Այն բացի կենցաղային գործառույթից՝ նաև գեղարվեստական առանձնահատկություններ ունի։

Գյումրեցի դարբինները պահպանում են ավանդական դարբնոցային տեխնոլոգիաներով աշխատելու սովորույթը և ավանդական տեխնոլոգիական հմտությունների կրողներն ու փոխանցողներն են։

Ըստ թեմայի

Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ
Ուտելիք, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի հոգածության տակ է․ հայկական լավաշից բացի ո՞ր մթերքներն են ցանկում
թեգերը:
արհեստ, Գյումրի

Գլխավոր թեմաներ