10:43 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
300 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այրվածքներ են ստացել հիվանդներից մեկն ու մեկ բժիշկ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր` ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

«Ձյունիկից» հետո սա ամենախոշոր հրդեհն է. «Սուրմալուի» հրդեհը` լուսանկարներում

Ըստ թեմայի

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում․ տեսանյութ
Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով
Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Տուժածներ, հիվանդանոց, հրդեհ

Գլխավոր թեմաներ