06:17 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
178 0 0

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղը երկրպագուներին ցույց է տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելերով կախված բազմաթիվ գարդենիաները։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը`Քորթնի Քարդաշյանը, այսօր նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Գրում է Daily Mail-ը։

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնին Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը։

Նա երկրպագուներին ցույց է տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

«Կակաչն ու գարդենիան իմ սիրելի ծաղիկներն են, ամբողջ տունը այնքան հաճելի է բուրում»,- գրել է աստղը։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։

Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»

Ըստ թեմայի

Հայաստանը մեր օգնության կարիքն ունի. Քորթնի Քարդաշյանը և Անժելա Սարաֆյանը կոչ են անում
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
թեգերը:
Ծաղիկ, Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան

Գլխավոր թեմաներ