ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 20-ին Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, ապրիլի 20-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ողբերգական դեպքից հետո Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Ճանապարհային ոստիկանությունից հիշեցնում են՝ նշված խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար