06:36 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
84821

Մեղրիի բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ագարակում այս պահին լարված իրավիճակ է։ Տասնյակ մարդիկ են փողոց դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետը հեռանա, նշում են, որ չեն ցանկանում ոչինչ լսել։

Հավաքվածների մեջ կան նաև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մի քանիսը, որն էլ ավել է լարում իրավիճակը։

«Նիկոլ, թուրքի շուն», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»,- բղավում են ցուցարարները և հայհոյանքներ հնչեցնում։

Տեղում տասնյակ ոստիկաններ են ու հատուկ ջոկատայիններ, որոնք փորձում են ճանապարհը բացել, որպեսզի ՀՀ վարչապետը հասնի հրապարակ։

Պարբերաբար բախումներ են լինում ոստիկանների և ցուցարարների միջև։ Դրանցից մեկի ժամանակ պատռվել է վարչապետի անվտանգության ծառայության պետի՝ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը։

Նշենք, որ Մեղրիի բնակիչները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրիով անցնող ճանապարհ է տալու Ադրբեջանին։

Այս պահին ցուցարարները փակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի ճանապարհը։ 

Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին

Նիկոլ Փաշինյանն իջավ մեքենայից։ Ի պատասխան հայհոյանքների, նա ողջունեց քաղաքացիներին։

«Ողջունում եմ ձեզ, մենք ենք մեղավոր էս ամենի համար»,-ասաց նա։

Որոշ ժամանակ անց Փաշինյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ։

Հավաքվածները հայհոյանքներով ու սուլոցներով ճանապարհեցին նրան։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: 

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին նաև, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

Ըստ թեմայի

Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա. Շուռնուխի գյուղապետ
թեգերը:
Բողոքի ակցիա, Մեղրի, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ