09:18 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Նախարարը հուսով է, որ ծրագիրը կօգնի մեկընդմիշտ լուծել անլուծելի համարվող բնակարանային խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանում առկա սոցիալական խնդիրների, մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Հայաստանում ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100% սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով»,– նշել է նա։

Ընդ որում` կախված երեխաների թվից՝ վարկի գումարը կսկսվի 6.5 մլն դրամից։

Ծրագրից օգտվելու համար կարևորվելու է ընտանիքի սոցիալական վիճակը։

Նախարարը հուսով է, որ ծրագիրը կօգնի մեկընդմիշտ լուծել բազմաթիվ ընտանիքների համար տարիներով անլուծելի համարվող բնակարանային խնդիրները։

Նշենք, որ նախարարության առաջարկած ծրագիրն արդեն իսկ հրապարակվել է իրավական ակտերի հարթակում։ Կառավարությունն այս ծրագրով նախատեսում է յուրաքանչյուր տարի մինչև 2000 ընտանիքի համար ստեղծել կեցության արժանապատիվ պայմաններ։

Հրապարակված նախագծի համաձայն` ընտանիքի կազմում երեք և ավելի երեխա ունենալու դեպքում ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի առավելագույն չափն ավելանում է 1.000.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ սկսած երրորդ երեխայից։ Ընդ որում` մեկ քմ մակերեսի արժեքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 100.000 դրամը։
Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանված է առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվելու է։ Վարկի մարման ժամկետը սահմանվելու է 20 տարի։

Արամյանը ճիշտ էր, կառավարությունը սխա՞լ. նախկին նախարարը ողջունում է գործադրի նոր միտքը

թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Հիփոթեքային վարկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ