04:15 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Որոշ ժամանակ անց բողոքի ակցիա անողները երթով շարժվեցին դեպի դատախազություն` իրենց բողոքը նաև այնտեղ հայտնելու։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանի կենտրոնում` Արամ Մանուկյան արձանի հարևանությամբ բազմաթիվ մարդիկ են հավաքվել` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ձերբակալությունների առնչությամբ, որոնք հաջորդել են վարչապետի՝ Սյունիք այցին։

«Սյունեցիներն իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության գործունեության բոլոր հետևանքները։ Սյունեցիներն ունեն այդ իրավունքը վարչապետին վռնդելու Սյունիքից։ Բռնությունները, որոնք կատարում են քննչական բաժնում սյունեցիների նկատմամբ, խայտառակություն է»,–լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով` եթե հիմա ձերբակալում են Սյունիքի կարևոր դեմքերին` համայնքի ղեկավարներին, ակտիվիստներին, ապա չի բացառվում, որ դրանից հետո էլ Մեղրու միջանցքը զիջեն։

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե «այ տենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, բա ի՞նչ պետք է անեն» Սաղաթելյանը նշեց, որ գալու է ժամանակը, որ հենց նման բան ասողներին են ստորացնելու մինչև վերջ այն աղետի համար, որ բերեցին ժողովրդի գլխին։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ իր հերթին նշեց, որ հիմա թողած արտաքին թշնամուն` իշխանության դեմ են ստիպված պայքարում։

Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է. կան նաև ինքնակամ ներկայացողներ

Անդրադառնալով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի դեպքերը կազմակերպել են հայտնի շրջանակները` Աշոտյանը նշեց` դրանց հետ իրենք որևէ կապ չունեն։

«Այլևս ոչ մի բանից չեմ զարմանում` այս իշխանությունը չունի թասիբ»,–ասաց նա։

Նշենք, որ որոշ ժամանակ անց բողոքի ակցիա անողները երթով շարժվեցին դեպի դատախազություն` իրենց բողոքը նաև այնտեղ արտահայտելու։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկվել Սյունիքի 16 բնակիչներին։

Ըստ թեմայի

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ
Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ
Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին
թեգերը:
Բողոքի ակցիա, Արմեն Աշոտյան, Իշխան Սաղաթելյան

Գլխավոր թեմաներ