22:56 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Նույն ժամին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կմեկնարկի նաև «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շրջանակներւմ կկատարվեն երեք տարբեր կոմպոզիտորների հեղինակած «Ռեքվիեմները»։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ հիշատակի միջոցառումը կկայանա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։

Նշենք, որ այսօր երեկոյան ժամը 23։00-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կմեկնարկի նաև «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարեն Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Նույն ծրագրի շարքում պրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

Իսկ ապրիլի 24-ին` ժամը 19։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի աղգային սիմֆոնիկ նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Վերջին միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանո ներքո` ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների համար։

ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության

Ըստ թեմայի

ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը
Բայդենի վարչակազմը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին
Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Եկեղեցի, զանգ

Գլխավոր թեմաներ