10:51 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

ԿԳՄՍ–ն մեր գրավոր հարցումներին պատասխանել է` այդպես էլ որևէ ինֆորմացիա չտրամադրելով, թե օրենքի փոփոխությամբ առաջարկված հատուկ կարգավիճակն ի՞նչ է տալու Մայր բուհին։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով Երևանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ է տրվում։ Իսկ թե ինչ է դա իրենից ենթադրում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թաքցնում է։

Նշենք, որ կրթության նախագիծը, որին դեմ էին արտահայտվել ինչպես ԵՊՀ–ն, այնպես էլ ԳԱԱ-ն, ԵՊԲՀ-ն և այլ բուհեր, ԱԺ–ն ընդունեց մարտի 24-ին։

Ապրիլի 22-ին, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրում օրենքը և այն ուղարկում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

Եվ այսպես, Sputnik Արմենիայի թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն` հասկանալու, թե ի՞նչ է իրենից ենթադրում հատուկ կարգավիճակը և դրանով ի՞նչ առավելություններ է ստանալու բուհը։ Նախարարությունից, սակայն, 5 օր անց մեր հարցմանը պատասխանեցին՝ չպատասխանելով։

«Երևանի պետական համալսարանի կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանվելու են կառավարության կողմից»,–նշված էր մեզ ուղղված պատասխանում։

Եվ քանի որ սլաքներն ուղղվեցին կառավարություն` գրավոր հարցում ուղարկեցինք նաև այնտեղ։ Կառավարություն ուղարկված նամակում մանրամասնել էինք, որ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան ասել են, որ ԵՊՀ–ն պետք է ունենա կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկություն, ուստի հետաքրքրվել էինք, թե ի՞նչ առանձնահատկություններ են դրանք լինելու։

Սակայն հարցումն ուղարկելուց կարճ ժամանակ անց ի պատասխան հայտնեցին, որ այն վերահասցեագրվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որտեղից էլ կստանանք պատասխանը:

Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը

Ուշագրավ է այն հանգամանքը, որ օրեր անց նախարարությունից ստացել ենք պատասխան, որն ամենևին էլ կապ չունի մեր հարցման հետ, այնտեղ մեկ բառ անգամ չկա ԵՊՀ-ի և հատուկ կարգավիճակի մասին։

Մասնավորապես, մեզ պատասխանել են, որ օրենքով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթական համակարգում, ներդրվելու է նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդել, որը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացման նոր սկզբունքներ։ «Ելնելով վերոգրյալից` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվեն օրենքից բխող համապատասխան իրավակակարգավորումներ»,-նշված է պատասխանում։

Ստացվում է` նախարարությունը և կառավարությունը ԵՊՀ հատուկ կարգավիճակ տալու մասին համաձայնության են եկել, սակայն դեռ չեն որոշել, թե ինչ է դա իրենից ենթադրում։ Կամ էլ` գուցե արդեն գիտեն մանրամասները, սակայն այն պետական գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ, ինչի պատճառով էլ որևէ ինֆորմացիա չեն տրամադրում։

Հավելենք, որ ըստ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի` եթե նախագահը դիմում է ՍԴ որևէ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու, ապա նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

ՍԴ–ն պետք է որոշում ընդունի դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան 3 ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 3 ամսով։

Ի դեպ, Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից:

Նշված գործերը ՍԴ–ն քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը ՍԴ–ի գնահատմամբ ձեռք է բերել հաuարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաuտի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը։

Ըստ թեմայի

Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր
Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը
թեգերը:
կարգավիճակ, Օրենք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)

Գլխավոր թեմաներ