19:54 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4810

Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանը Հայոց պատմության ծանր էջերի, այդ թվում՝ Արցախում վերջին պատերազմի մասին:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Աշխարհը պետք է ճանաչի Ցեղասպանությունը ու դատապարտի 44-օրյա պատերազմն Արցախում։ Որպես դրա կոչ Երևանի սրտում տեղադրվել է բուտաֆորային կակաչների ինստալյացիա։ Կազմակերպիչներն են «Մուղդուսյան» կենտրոնը և «Նաիրյան» համույթը:

Арт-инсталляция, посвященная 106-й годовщине Геноцида армян, у памятника Комитасу (23 апреля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Կակաչների ինստալյացիա

Կարմիր թղթից սարքած բացված ծաղիկներ՝ 106 ու ևս 44 արհեստական կակաչները շարված են Կոմիտասի արձանի մոտ:

Գաղափարի հեղինակ ու ակցիայի կազմակերպիչ, «Մուղդուսյան» կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ արտ-ինստալյացիան նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ու արցախյան պատերազմի 44 օրերին: Նկարչուհին համոզված է, որ եթե աշխարհը 106 տարի առաջ չլռեր, ավելի քան հարյուր տարի անց այդ պատերազմը չէր լինի։

Соорганизатор арт-инсталляции, посвященной 106-й годовщине Геноцида армян, художественный руководитель вокального ансамбля «Наирян» Наира Мугдусян (23 апреля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նաիրա Մուղդուսյան

Յուրաքանչյուր ծաղիկ մեծ քարով սեղմված է գետնին։ Քարը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրած ցավն ու ծանրությունը։ Բայց դրանք նաև խորհրդանշում են այն ծանրությունը, որն ընկած է միջազգային հանրության ուսերին, որի մի մասը մինչև հիմա չի ճանաչել Ցեղասպանությունը, լռել է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների մասին։ Հետո թղթե կակաչներից ցեղասպանության թեմայով բացիկներ կսարքեն։

Организаторы арт-инсталляции, посвященной 106-й годовщине Геноцида армян, Наира (слева) и Мариам Мугдусян (23 апреля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նաիրա ու Մարիամ Մուղդուսյաններ

«Նաիրյան» երգի համույթի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը նշեց, որ նման ձևաչափով միջոցառման գաղափարը ծագել է պատահական, քննարկումների ժամանակ։ Նրանք ուզում էին բարձրացնել այս թեման, բայց անել դա չկրկնվող, թարմ ձևով։

  • Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան
    Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան
    Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Մարիամ Մուղդուսյան
    Մարիամ Մուղդուսյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան
    Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Մարիամ Մուղդուսյանը զրուցում է անցորդների հետ
    Մարիամ Մուղդուսյանը զրուցում է անցորդների հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նաիրա ու Մարիամ Մուղդուսյաններ
    Աջից՝ Մարիամ Մուղդուսյանը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված արտ-ինստալյացիան

Հիշեցնենք, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի հետ կապված պարետի որոշմամբ ավանդական ջահերով երթի փոխարեն ակցիա էր անցկացվել: Քաղաքացիները ուղիղ ժամը 21:00-ին տներում լույսը մարել էին ու որոշ ժամանակ պատուհանների մոտ լապտեր էին վառել: Անջատել էին նաև փողոցային լուսավորությունը, և ամբողջ երկրում եկեղեցիների զանգեր էին հնչում։

թեգերը:
Արցախյան պատերազմ, Հայոց ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ