11:19 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, հայտնելով ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրաժարականի մասին, կատակել է, թե շուտով կունենան ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ԺՊ։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

«Շնորհավորեք ԵՊՀ-ին. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հրաժարականի դիմում է գրել, շուտով մենք կունենանք ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ԺՊ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Դրանից շուրջ մեկ ամիս անց` մայիսի 30-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ԺՊ է ընտրվել Գեղամ Գևորգյանը։

ԵՊՀ ռեկտորի` 2020-ի մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չկայացավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պատճառով։

Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին

Ըստ թեմայի

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին
«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին
ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը. առաջարկ ունեն
թեգերը:
Գեղամ Գևորգյան, ռեկտոր, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)

Գլխավոր թեմաներ