02:59 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
32510

Շիրակ գյուղի դպրոցականները Հերհեր էին եկել Ապրիլյանում ու արցախյան 44–օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարներով շապիկներ հագած:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին Հերհերի ձորում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

Տարածքն առաջին հայացքից է խորհրդավոր՝ բարձր ու վեհ կանգնած սարերն ասես հսկում են այստեղ հանգչող անմեղ զոհերի հանգիստը, իսկ մի անկյունում զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ավելի խորհրդանշական է դարձնում տարածքը: Ասում են՝ խաչքարը տեղադրելու ժամանակ այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ գանգեր և ոսկորներ, ինչը խոսում է 1918 թվականին հենց այս տարածքում թուրքերի իրականացրած ջարդերի մասին:

День памяти жертв Геноцида армян в Ширакской области (24 апреля 2021). Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հերհերի ձոր

Արդեն 20 տարի է, ինչ մահացել է խաչքարի հեղինակը՝ Ռաշիդ Առաքելյանը: Մասնագիտությամբ մանկավարժը սեփական նախաձեռնությամբ է ստեղծել այս հուշակոթողը ու ամեն տարի ապրիլի 24-ին ինքն էլ մյուսների նման ծաղիկ էր խոնարհում այս հուշակոթողին:

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Շատ քանդակներ ունի, բայց այս մեկը երեխայի նման է՝ հոգով ու նվիրումով է ստեղծել: Դժվար էր։ Հասկանում էր, որ շատերի համար սա անմեղ զոհերի հիշատակի խորհրդանիշն է լինելու: Նրա մահից հետո ես եմ պարտադիր ամեն տարի գալիս այստեղ՝ խոնարհվելու ու նրանց հոգիների հանգստի համար աղոթքս առ Աստված հղելու:Սա իմ պարտականությունն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ռաշիդ Առաքելյանի կինը՝ Լիա Առաքելյանը:

Лия Аракелян у мемориала Геноцида армян в ущелье Гергер в день памяти жертв Геноцида армян (24 апреля 2021). Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ռաշիդ Առաքելյանի կինը՝ Լիա Առաքելյանը

Շիրակ գյուղի դպրոցականները Հերհեր էին եկել Ապրիլյանում ու արցախյան 44–օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարներով շապիկներ հագած:

Школьники из села Ширак в день памяти жертв Геноцида армян (24 апреля 2021). Ширак
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շիրակ գյուղի դպրոցականները

«Իմ հագին մեր համագյուղացի Ալենի լուսանկարն է, դասընկերոջս հագին՝ եղբոր, մյուսի հագին՝ մյուս մեր զոհված մյուս տղաների:Սա խոսում է այն մասին, որ պատմությունը կրկնվում է: Մենք էլ պետք է հիշենք ու ճանաչում պահանջենք»,-նշեց աշակերտներից մեկը:

Իրենց հրամանատարի` Սամվել Մաթևոսյանի հետ Հերհեր էին եկել նաև «Սասունցի Դավիթ» աշխարհազորային գնդի անդամները:

«Մենք սգում ենք ոչ միայն 106 տարի առաջ եղած, այլ նաև նոր կորուստների համար: Թուրքն իր ձեռագիրը չի փոխում, ցավոք, մենք էլ դասեր չենք քաղում: Մենք միայն ուրիշներից չպետք է պահանջենք, այլ ամենակարևորը` մեզ պետք է համախմբվել ու հզոր բանակ ունենալ»,-նշեց Սամվել Մաթևոսյանը:

Հավելենք, որ այսօր` ապրիլի 24-ի առավոտյան, Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է ոգեկոչման արարողություն, ինչից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Գյումրու Բարեկամության պուրակ ու հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որտեղ նրանց են միացել Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսության և 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի ղեկավարությունը, ինչպես նաև Գյումրու կայազորի զինվորները:

  • Գյումրու Սուրբ աստվածածին եկեղեցում կատարվել է ոգեկոչման արարողություն
    Գյումրու Սուրբ աստվածածին եկեղեցում կատարվել է ոգեկոչման արարողություն

  • Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Գյումրու Բարեկամության պուրակում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որտեղ նրանց են միացել Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսության և 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի ղեկավարությունը, ինչպես նաև Գյումրու կայազորի զինվորները
    Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Գյումրու Բարեկամության պուրակում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որտեղ նրանց են միացել Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսության և 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի ղեկավարությունը, ինչպես նաև Գյումրու կայազորի զինվորները

1 / 8
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու Սուրբ աստվածածին եկեղեցում կատարվել է ոգեկոչման արարողություն
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)

Ըստ թեմայի

Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար
Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում
Ցեղասպանության ճանաչման հարցում ո՞րն է մեր միակ «զենքը». Հարություն Մարությանի ակնկալիքը
Սև, միանման դիմակներ, վառվող ջահեր. Հայոց ցեղասպանության տարելիցի երթը` լուսանկարներով
թեգերը:
Գյումրու 102–րդ ռազմաբազա, Հայոց ցեղասպանություն, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ