00:56 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Ցեղասպանության 106-րդ տարելիցին մի շարք անվանի մարդիկ կոչ են անում չլռել, որպեսզի նոր ցեղասպանություններ չլինեն։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը մի շարք հայտնիներ են գրառումներ արել` կոչ անելով աշխարհին ճանաչել Ցեղասպանությունը։

«Ես հայ եմ։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում Ապրիլի 24-ը։ Բավակա՛ն է։ Պետք է ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որը 1.5 միլիոն մարդու կյանք խլեց»,–Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

​Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրը, Facebook–ի իր էջում գրառում է արել` նշելով, որ Ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:

«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»: Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»,–գրել է նա։


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել և ասել, որ արդարության կարելի է հասնել միայն այն հողերում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիան կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը: Հարգանքով եմ հիշում 106 տարի արդարությանը սպասած Հայոց ցեղասպանության զոհերին»,-գրել է Փայլանը:

​Ամերիկացի երգիչ Դենիել Դեքերն էլ Facebook-ի իր էջում գրել է` հիշում ենք և պահանջում։

«2015-ին «Ադանա» երգի բառերը գրեցի` աշխարհին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ներկայացնելու համար։ 2021-ին արդեն իսկ ժամանակն է միջազգային ճանաչման և արդարության»,–գրել է Դեքերն ու օգտագործել «Արցախը Հայաստանն է» հեշթեգը։

Ըստ թեմայի

«Ես այստեղ եմ եկել զայրույթով». բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Ծիծեռնակաբերդ
Կատարվածը շատ ծանր դաս է. ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, գրառում, Ցեղասպանություն, Կարո Փայլան

Գլխավոր թեմաներ