03:16 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6401

106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

Ըստ թեմայի

«Հուսով ենք` ԱՄՆ-ն կվերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում». ANCA–ի արձագանքը
Բայդենի ուղերձից հետո Փերինչեքն առաջարկում է վռնդել ամերիկացի զինվորականներին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ
թեգերը:
Ջո Բայդեն, կաթողիկոս, Հայոց ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ