14:38 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15510

Քիմ Քարդաշյանի խոսքով՝ ինքը շարունակելու է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց արդեն հույսով, որ դրա ճանաչմամբ այլևս թույլ չենք տա անցյալի հանցագործությունների կրկնություն։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ կապված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ։ Քարդաշյանը գրառում է արել իր Instagram-ում։

Instagram story Ким Кардашьян
© Photo
Քիմ Քարդաշյանի ինստարգամյան էջից

«Հայ համայնքի համար դա երկար ճանապարհ էր, և տարեց տարի ես զգում էի, որ մենք բոլորս մոտ ենք  Ցեղասպանությունը ճանաչելուն։ Վերջապես այդ օրը եկավ։ Ես այնքան եմ հպարտանում իմ արմատներով, հայ համայնքով և երախտապարտ եմ նախագահ Բայդենին, որ նա այդ օրը նվիրեց յուրաքանչյուր հայի, շնորհակալ եմ ճշմարտության համար։ Եվ թեև ոչինչ չի վերադարձնի սպանված հայերին, ես հույս ունեմ, որ նրանց սերունդները թեթևություն կզգան», - գրել է Քարդաշյանը։

Նա ընդգծել է, որ շարունակելու է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, «բայց արդեն հույսով, որ դրա ճանաչմամբ մենք այլևս թույլ չենք տա անցյալի հանցագործությունների կրկնություն»։

Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը։

Ըստ թեմայի

«Արդարությունը հաղթեց»․ Ռոբերտ Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահին
Բայդենի ուղերձից հետո Փերինչեքն առաջարկում է վռնդել ամերիկացի զինվորականներին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Ջո Բայդեն, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ