09:23 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Զինված ուժերն ամենժամյա ռեժիմով ծանր խնդիրներ է լուծում, ուստի պետք է զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասող գործողություններից ու չտարածել կեղծ տեղեկություններ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ ՀՀ զինված ուժերը Սյունիքում որևէ դիրք ադրբեջանական կողմին չի հանձնել։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական ԶՈւ-ն սահմանի ամբողջ երկայնքով գտնվում է իր զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում առսջադրված խնդիրները:

«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանական գերատեսչության դիտարկմամբ՝ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: ՊՆ-ն կոչ է անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը։ Անհրաժետ է հատկապես հետպատերազմյան շրջանում զերծ մնալ «ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից»:

Ըստ թեմայի

«Սմերչերը» կրկին «մարտի» են դուրս եկել. ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
Եթե ՊՆ–ն մեզ հստակ պատասխան չտա, հարցը կլուծենք դատական ճանապարհով. Հակոբյան
Ադրբեջանը հուսահատ փորձում է կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ
թեգերը:
Սյունիք, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ