06:16 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Փաստաբան Վարոսյանը հիշեցրեց, որ դեկտեմբերին Մանվել Փարամազյանին ՔԿ հրավիրելը հաջորդել էր վարչապետի հրաժարականի պահանջով Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, հիմա էլ` Սյունիքում վարչապետին ցուցաբերած «ջերմ» ընդունելությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե` իր նկատմամամբ հարուցված նախկին գործով։ Այս մասին այսօր ՔԿ–ի մուտքի մոտ լրագրողներին հայտնեց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նորից եկել էինք այն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչու են մեզ պարբերաբար հրավիրում»,– ասաց Վարոսյանը` հիշեցնելով, որ մեղադրանքն առաջադրվել էր 2020թ–ի դեկտեմբերին` դրանից 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

Այդ գործով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել անձին առևանգելու համար։ Այսօր ՔԿ–ում Քաջարանի քաղաքապետին նոր մեղադրանք են առաջադրել։

«Այսօր հրավիրեցին ու փոխեցին մեղադրանքը։ Այնպես է ստացվում, որ հիմա էլ պարոն Փարամազյանը, իբր, կազմակերպել է ինչ–որ անձի առևանգում»,– ասաց Վարոսյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել։ Բայց այսօրվա Հայաստանում, նրա խոսքով` ոչինչ բացառված չէ։

Մանվել Փարամազյանի փաստաբանը հայտարարեց, որ ծանոթ լինելով գործի նյութերին, կարող է պնդել, որ առհասարակ որևէ անձի առևանգում տեղի չի ունեցել, իսկ իր պաշտպանյալի կապն այդ ամենի հետ բացարձակապես անհասկանալի է։

Վարոսյանը նաև հիշեցրեց, որ դեկտեմբերին Մանվել Փարամազյանին ՔԿ հրավիրելը հաջորդել էր վարչապետի հրաժրականի պահանջով Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, հիմա էլ` Սյունիքում վարչապետին ցուցաբերած «ջերմ» ընդունելությանը։

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել

Վարոսյանը հայտնեց, որ այս մի քանի ամիսների ընթացքում քրեական գործի նախաքննությամբ որևէ գործողություն չի իրականացվել։

Հիշեցնենք` 2020թ–ի դեկտեմբերին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Քաջարանի քաղաքապետը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել է նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան:

Հիշեցնենք, որ քրգործ էր հարուցվել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ։

Ըստ թեմայի

Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Հայրապետյաններին. տեսանյութ
Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին ու այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ դատախազություն
թեգերը:
Մեղադրանք, Քաջարան, Մանվել Փարամազյան

Գլխավոր թեմաներ