15:50 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
165 0 0

Ադրբեջանական դիրքերից Արավուսի բնակելի տները 500 մետրից էլ պակաս հեռավորության վրա են։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արավուսի հովվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Նման տեսակետ է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով Արավուսից այդ տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո Սյունիքում նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ։

Թաթոյանը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տնից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետև, երբ տեսել են, որ հովվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյել են նաև ապրիլի 20-ին, ժամը 19-ի սահմաններում և սպառնացել զենքով։

Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաև գյուղի այլ բնակիչներ ասել են, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանցի զինվորականների գոռգոռոցներ և տեսել, որ ադրբեջանցիները մոտեցել են հովվին։

Արավուս գյուղի ղեկավարը ՄԻՊ–ին հայտնել է, որ ադրբեջանական դիրքերից Արավուսի բնակելի տները 500 մետրից էլ պակաս հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր):

Երեք ադրբեջանցի պայթել են ականի վրա. երկուսը եղբայրներ են

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտում:

ՄԻՊ–ը նաև շեշտում է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Թաթոյանը նշում է, որ Արավուսի միջադեպի մասին տեղեկությունները կուղարկի միջազգային կառույցներին։

Ըստ թեմայի

Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով
Ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտի բնակելի տան վրա. Շուշիի՞ց են թիրախավորել
Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, ադրբեջանցի, հովիվ, Սյունիք

Գլխավոր թեմաներ