18:12 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
78 0 0

ԱԺ–ում քննարկում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։ Պատգամավոր Արտակ Մանուկյանին հետաքրքրեց, թե որքանով է օրենքը վերաբերում անձամբ իրեն։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտնեց, որ փոփոխությունը պայմանավորված է ԵԽ–ի Մանիվալի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հանձնախմբի՝ Հայաստանին տրված հանձնարարականներով։

«Մանիվալի հանձնախմբի շրջանակներում մենք պարբերաբար գնահատում ենք անցնում։ Վերջին գնահատումը 2015թ–ին է եղել, և որոշակի հանձնառություններ ենք ստանձնել, որպեսզի մեր օրենսդրությունն ու կիրառության դաշտը համապատասխանեցվի միջազգային լավագույն փորձին։ Հաջորդ գնահատումն 2021թ–ի վերջին է նախատեսված։ Մինչ այդ հանձնառությունները պետք է իրականացված լինեն»,– ասաց Երիցյանը։

ԿԲ փոխնախագահը հայտնեց, որ դրանց մեծ մասն արդեն իրականացված են։ Օրենսդրական նախաձեռնությամբ իրականացվելու է դրանց արդեն վերջին խումբը։

Ինչ վերաբերում է փողերի լվացման քրեական հանցադեպերի բացահայտմանը, Երիցյանը նշեց, որ նման քրեական գործերը շատ հաճախ ձգձգվում են արտերկրի իրավապահների պատճառով, որոնք բավական ուշ են արձագանքում Հայաստանից արված հարցումներին։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որքանով են պատգամավորները տվյալ օրենքի սուբյեկտ հանդիսանում, ու պատգամավորական գործունեությունը դադարեցնելուց հետո որքան ժամանակ անց են դուրս գալիս իրավապահների ուշադրության շրջանակից։

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

Ներսես Երիցյանը ստիպված եղավ հիասթափեցնել գործող իշխանության ներկայացուցչին։

«Ելք չկա,– ասաց նա` ծիծաղելով,– երբ որ կուսակցություն եք մտնում կամ կյանքի ինչ–որ դրվագում քաղքական գործունեությամբ եք զբաղվում, դա արդեն ձեզ դարձնում է քաղաքական ազդեցության անձ»։

Ըստ Երիցյանի, «քաղաքական ազդեցության անձ» հասկացությունը կարող է ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցել մարդուն` անկախ այն հանգամանքից, թե նա այդ պահին քաղաքական գործունեությամբ զբաղվում է, թե ոչ, կամ որքան ժամանակ է տևել նրա քաղաքական գործունեությունը։

«Երբ մի անգամ աչքի ես ընկնում՝ էլ ելք չկա»,– օրենքը կես կատակ-կես լուրջ մեկնաբանեց Երիցյանը։

Օրենքի շահառուների ֆինանսական գործարքների վերահսկողությունն օրենքը վերապահում է` իրավաբանական անձանց դեպքում` ԿԲ–ին, ֆիզիկական անձանց դեպքում` արդարադատության նախարարությանը։

Ըստ թեմայի

ԿԲ–ի խուճապային տրամադրություն առաջացնող քայլը կարճաժամկետ էֆեկտ ունեցավ. Պարսյան
Տնտեսական իրողությունները վերանայելու` Կենտրոնական բանկի մոտեցումը տեղին է. Մանասերյան
Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), կոռուպցիա, Պատգամավոր, փող

Գլխավոր թեմաներ