ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ը՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում ապրիլի 28-30-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում ապրիլի 28–ի գիշերը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +26...+28 աստիճան։