12:06 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28410

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, որն աջակցում է քաղցկեղով հիվանդ մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Անճաշակ, երբեմն անգրագետ գրությունների, ցուցանակների, ավտոսրահների անվանումների խնդիրը զայրացնում է Երևանի բնակիչներից շատերին, բայց մեկ է` դրանք միայն շատանում են։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այդ մասին խոսեց «Երևանը` տեսանելի և անտեսանելի» քաղաքացիական ակցիայի նախաձեռնող, ռեժիսոր, գրող և լրագրող Ռուբեն Փաշինյանը` խոսելով մի արտասովոր լուսանկարչական ցուցահանդեսի մասին, որը նվիրված է անգրագետ գովազդային գրություններին ու ցուցանակներին։

«Մենք ենք» բարեգործական հիմնադրամի (աջակցում է քաղցկեղով հիվանդ մարդկանց) հետ համատեղ կազմակերպած ցուցահանդեսը կբացվի Երևանի կամերային թատրոնում մայիսի 1-ին` ժամը 13:00–ին։

«Այսօր Երևանում կարելի է նկատել անգրագետ և անճաշակ ցուցանակներ ու պաստառներ, որոնք այլանդակում են մայրաքաղաքի դեմքը: Գուցե ոմանք ասեն, որ հիմա, երբ երկիրը գտնվում է բավականին ծանր վիճակում, քաղաքի «կոսմետիկայով» զբաղվելու ժամանակը չէ: Բայց ի վերջո բուժումը պետք է մի օր սկսվի», – ասաց Փաշինյանը։

Նախագծի նպատակը մեկն է` երևանցիների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Բացի այդ, միջոցառման ընթացքում դրամահավաք կկազմակերպվի «Մենք ենք» հիմնադրամի համար։

«Եթե մենք չենք կարող այս կամ այն խանութների, սրճարանների կամ ավտոսրահների տերերին ստիպել փոխել գրությունները, ապա մենք պարտավոր ենք որոշակի վերաբերմունք ձևավորել դրա նկատմամբ։ Գուցե հետագայում դա հանգեցնի նրան, որ նման երևույթները կարգավորվեն օրենսդրական մակարդակով», – հավելեց Փաշինյանը։

Գրողը նաև նշեց, որ եթե Հայաստանի բնակիչները ժամանակին կանխեին նման կործանարար երևույթները, մի շարք խնդիրներ այսօր կարող էին չլինել։

Իհարկե, անճաշակ ցուցանակներ կարելի է հանդիպել նաև այնպիսի համաշխարհային մայրաքաղաքներում, ինչպիսին Մոսկվան կամ Լոնդոնն են, բայց դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն։ Իսկ Հայաստանում «Խադավիկ», «Իզիպիզի» գրությամբ ցուցանակներ, «Կառլենչո» կամ «Գոնի բաբլո» անվանումով տաքսիներ կարելի է տեսնել ամենուր։

«Մենք արդեն այնքան ենք սովորել դրանց, որ սկսում ենք հանգիստ վերաբերվել, հենց դա է վտանգավոր», – ասաց Փաշինյանը։

Режиссер, писатель Рубен Пашинян во время пресс-конференции на тему неграмотных вывесок, искажающих облик города, в мультимедийном пресс-центре Sputnik Армения (28 апреля 2021). Еревaн
© Sputnik / Zara Mika
Ռուբեն Փաշինյան

«Մենք ենք» բարեգործական հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանն իր հերթին նշեց, որ այդ կործանարար երևույթի դեմ պայքարելու ձևը, որ ընտրել են ցուցահանդեսի կազմակերպիչները, ժամանակին է ու միևնույն ժամանակ գեղեցիկ։ Նա հույս ունի, որ քաղաքացիական ակցիայի շնորհիվ «հանճարեղ» գրություններ ստեղծողներից ոմանք ուշքի կգան։

Ըստ թեմայի

Պոպուլիստական բարեփոխումներ, կամ ինչպես պայքարել Երևանի ճանապարհային «բեսպրեդելի» դեմ
Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը. Փաշինյանն ասաց` ինչպես
թեգերը:
Ցուցահանդես, Հայաստան

Գլխավոր թեմաներ