04:22 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
361 0 0

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված փորձաքննությունների արդյունքներից։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ադրբեջանից Հայաստան վերադարձված գերիները գերության ընթացքում ենթարկվել են բռնության, կտտանքների, խոշտանգումների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել և իրականացվել են դատաբժշկական փորձաքննություններ` բոլորի մասով։ Ցավալի է, բայց կան և՛ կտտանքի դեպքեր, և՛ ծեծի դեպքեր։ Ակնհայտ է, որ դրանք դիտավորյալ կատարված արարքներ են»,– ասաց Կիրակոսյանը։

Բոլոր ապացույցները, նրա խոսքով, հավաքագրվել ու ներկայացվելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` միջպետական գանգատի շրջանակներում, քանի որ գանգատի կարևորագույն հատվածներից մեկը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հիշեցնենք` լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որը գերեվարվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Բերձորում, 2020թ. մարտի 10-ին ազատ էր արձակվել ու տեղափոխվել Լիբանան: Վերադարձից հետո Մարալը լրատվամիջոցներին պատմել էր, որ հույս չի ունեցել, թե ողջ կմնա։

Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Ըստ թեմայի

ԵԽ-ն կարող է պարտադրել Ադրբեջանին վերադարձնել գերիներին. Զոհրաբյանը` քննարկումների մասին
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում
թեգերը:
գերի, Ադրբեջան, Եղիշե Կիրակոսյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)

Գլխավոր թեմաներ