23:46 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72040

Պատերազմի ավարտից հետո ծագումով հայ բժիշկները մեկտեղել են իրենց ջանքերն ու դրամահավաք կազմակերպել։ Նրանց հաջողվել է 940 000 դոլար հավաքել, որով էլ 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաները գերժամանակակից պրոթեզներ են ստանում։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Պրոթեզավորման և վերականգնման կենտրոններից մեկի բակում բազմաթիվ տղաներ են հավաքված` իրար հետ ակտիվ զրուցում են։ Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած երիտասարդներն են, որոնք այնքան են իրար տեսել նույն վայրում, որ արդեն ընկերացել են։ Այսօր տղաներին պետք է պրոթեզներ տրամադրեն` վերջին սերնդի և բազմաֆունկցիոնալ։ Դրա համար Ռուսաստանից Հայաստան է ժամանել անվանի մասնագետ Տիգրան Ղարիբյանը (որպեսզի օգնի պրոթեզների տեղադրման հարցում), ինչպես նաև ամերիկահայ բժիշկներ, որոնք կազմակերպել են դրանց ձեռքբերման դրամահավաքը։

Մոտենում ենք տղաներին, որոնք խոսակցությունն ընդհատում են և անմիջական զրույցի բռնվում մեզ հետ։ 20-ամյա Շահեն Բաբայանն «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոն է եկել ձեռնափայտով, սակայն էլեկտրոնային պրոթեզի տեղադրումից հետո առանց դրա է հեռանալու այստեղից։

Пациенты центра протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Պրոթեզավորման և վերականգնման կենտրոնի բակում հավաքված տղաները սպասում են պրոթեզավորման իրենց հերթին

Շահենը պատմում է, որ ժամկետային զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը, և հերթական մարտերի ժամանակ`հոկտեմբերի 28-ին, հայտնվել ԱԹՍ–ի թիրախում։ Վիրավորման արդյունքում ծնկից ներքև ոտքն ամպուտացրել են։ 

«Դեպքից հետո առաջին երկու օրը մի փոքր այն չէի` չգիտեմ, ոչ մեկին չէի ուզում տեսնել, բայց հետո անցավ ամեն ինչ։ Հիմա ոչ մի բանից չեմ ամաչում` ոնց կքայլեմ, կերևա, որ պրոթեզ եմ կրում, թե ոչ... թող ամաչեն նրանք, ովքեր չեն գնացել պատերազմ»,–ասում Շահենը։

 Получивший протез Шаген Бабаян в центре протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Շահեն Բաբայան

Շահենն Արարատի մարզից է։ Որոշել էր բանակից զորացրվելուց հետո այգեգործությամբ զբաղվել։ Հիմա միակ խնդիրը հենց աշխատանքն է։ Ասում է` ճիշտ է, կկարողանա մեքենա վարել, սակայն այն փչանալու դեպքում ներքևի մասը զննել, սարքել չի կարող։ Առայժմ չի որոշել` ինչով է զբաղվելու դրա փոխարեն, սակայն վստահ է` ինչ–որ աշխատանք անպայման կգտնի։ Ավելին, Շահենը մյուսն տղաներին էլ կոչ է անում չհուսահատվել, քանի որ կարծում է` եթե հուսահատվեն, ինչքան էլ որակյալ պրոթեզ ունենան, մեկ է` չեն կարողանալու լավ քայլել և իրենց տեղը գտնել կյանքում։

Շահենի կողքին Էրիկն է նստած, որը նույնպես ոտքի պրոթեզավորման կարիք ունի։ Էրիկ Գրիգորյանը Շուշիից է։ Նա նույնպես ժամկետային զինծառայող է եղել պատերազմի օրերին։ Պատմում է, որ կասետային ռումբի հարվածից է վիրավորում ստացել։

Получивший протез военнослужащий Эрик Геворкян в центре протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Էրիկ Գրիգորյանն առաջին քայլերն է անում պրոթեզով

«Հիմա ուսումնական պրոթեզ եմ կրում։ 6 ամիս է արդեն։ Առաջին օրերին անհարմար էր, բայց հիմա սովորել եմ, չնայած այսօր պետք է հիմնականը տեղադրեն, որն ավելի լավն է լինելու։ Ամեն ինչին էլ հարմարվել ու ամեն բարդություն հաղթահարել է պետք։ Դժվարությունից փախչել պետք չէ»,–ասում է Էրիկը։

Մեր խոսակցությունը կիսատ է մնում. Էրիկին կանչում է ՌԴ–ում Ottobock գերմանական ընկերության տնօրեն, տեխնիկ-օրթոպեդ Տիգրան Ղարիբյանը։ Ղարիբյանն Էրիկի ոտքին էլեկտրոնային պրոթեզ է տեղադրում և ցուցումներ տալիս` ինչպես քայլ գցի, ծունկը ծալի։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր։ Այդպես... Շուտով միասին ֆուտբոլ ենք խաղալու»,–ոգևորում է Ղարիբյանը։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян занимается с пациентом в центре протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը

Նա հերթով տեղադրում է տղաների պրոթեզները, կարգավորում դրանք, ցույց տալիս, թե ինչպես պետք է լիցքավորեն, ինչ անեն քայլելիս հավասարակշռությունը չկորցնելու համար։ Ղարիբյանը կամավոր 3 շաբաթով Հայաստան է ժամանել, որպեսզի տղաներին օգնի պրոթեզների հարցում։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Ղարիբյան

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ կարող էի օգտակար լինել զինվորներին, Հայաստանին։ Ի դեպ, տղաները հոգեբանական խնդիրները հաղթահարել են. առաջին անգամ շփվելիս նրանց աչքերում տեսա, որ հրաշքի են սպասում։ Իհարկե, հրաշք տեղի ունենալ չի կարող` այն, ինչ բնականից է լինում, արհեստականը չի կարող փոխարինել։ Սակայն մենք ամենալավ պրոթեզներից ենք տեղադրում»,–պատմեց Ղարիբյանը։

Մասնագետը վստահ է` մինչև իր գնալը պրոթեզավորված տղաների հետ կկարողանան ֆուտբոլ ու բասկետբոլ խաղալ։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Ղարիբյան

Ղարիբյանին շատ չենք զբաղեցնում` տղաները սպասում են նրան։ Տեսնելով, թե ինչպես է միջանցքում քայլելով պրոթեզը փորձարկում տղաներից մեկ ուրիշը` Ղարիբյանը ոգևորում է, սխալները նշում։ Տղաների քայլելով ոչ միայն Ղարիբյանն է ուրախանում, այլ կենտրոն ժամանած ամերիկահայ բժիշկները, որոնք դրամահավաք են կազմակերպել և 940 000 դոլար հավաքել պրոթեզներ գնելու համար։

Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը ժպիտը դեմքին է հետևում տղաների` պրոթեզն այդքան շուտ իրենց «ենթարկեցնելուն»։

Президент Армянской медицинской ассоциации США Кевин Галстян в центре протезирования и реабилитации Интерорто
© Sputnik / Aram Nersesyan
Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյան

«Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր զինվորին ապահովել որակյալ բժշկական օգնություն։ Երբ իմացանք, որ նոր հիմնադրամ է բացվում`Eternal nation foundation-ը, որոշեցինք համատեղել բոլոր բժիշկներով մեր ջանքերը։ Ես անձամբ մանկաբարձ–գինեկոլոգ եմ, սակայն ավելի շատ կազմակերպչական հարցերով եմ զբաղվում հիմա։ Շարունակելու ենք օգնել տղաներին` մինչև որևէ բանի կարիք չունենան»,–ասաց Գալստյանը։

«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյանն ասում է` հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից են նախաձեռնող բժիշկները, սակայն անգամ աշխարհի ամենահեռավոր երկրներից ունեն մասնակիցներ։ Կենտրոնի տնօրենի խոսքով` կկարողանան պրոթեզավորել 85 զինվորի։

Директор центра протезирования и реабилитации Интерорто Артур Петросян
© Sputnik / Aram Nersesyan
«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյան

Կենտրոնում անվճար սկզբունքով է իրականացվում ոչ միայն պրոթեզավորումը, այլ նաև պատերազմում վիրավորվածների վերականգնումը։

  • Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը
    Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնում
    «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիս
    Տիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիս
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետ
    Տիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը
    Տիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
    «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը
    Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
    «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
    «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Տիգրան Ղարիբյանն ու Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը` «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
    Տիգրան Ղարիբյանն ու Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը` «Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan
Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը

Հ. Գ. Մինչ կենտրոնի բակում զրուցում էինք տղաների հետ, կենտրոնի տնօրենը ցույց տալով դեպի մեզ եկող 2 տղաների` հարցրեց, թե նրանցից ո՞ւմ ոտքն է իմ կարծիքով պրոթեզավորված։ Անմիջապես մատնացույց արեցի տղաներից մեկին, որի քայլվածքից երևում էր, որ պրոթեզ է կրում։ Արթուր Պետրոսյանը ժպտաց` ասելով, որ երկուսն էլ պորթեզավորված են, ուղղակի նա, ում քայլվածքից դա չի հասկացվում, Ապրիլյան պատերազմից հետո է պրոթեզավորվել։

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

Ըստ թեմայի

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար
թեգերը:
Զինվոր, Վիրավոր, Արցախյան պատերազմ, պրոթեզ

Գլխավոր թեմաներ