00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական»

© Sputnik / Shahperi AbbasovaЦерковь в Загаталы
Церковь в Загаталы - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանական իշխանությունները հասկացել են, որ 19-րդ դարի հայկական եկեղեցին այնքան էլ նման չէ «4-5-րդ դարերի ալբանական եկեղեցու», ուստի որոշել են «թեթևակի փոփոխություններ» կատարել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան։ Ադրբեջանի հյուսիսում` Զաքաթալա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին տեղական իշխանությունները սկզբում ներկայացնում էին որպես «ալբանական», բայց «փոշմանել են» և որոշել են այն ձևակերպել որպես ռուսական:

Ադրբեջանցի բլոգեր Ջավիդը Twitter-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Սուրբ Գևորգ եկեղեցին՝ նոր ցուցանակով․ «19-րդ դարի ռուսական եկեղեցի»։ Նախկինում այնտեղ բոլորովին այլ ցուցանակ էր. «4-5-րդ դարերի ալբանական եկեղեցի»։

««4-5-րդ դարերի ալաբանական եկեղեցին» Զաքաթալայում, մշակույթի և զբոսաշրջության նախարարության գույքագրման «5210» համարով, արդեն դարձել է «19-րդ դարի ռուսական  եկեղեցի»։ Դա ցույց է տալիս, թե որքան վճռորոշ նշանակություն ունի պետությունը մշակութային ժառանգության դիսկուրսում»,-գրել է Ջավիդը։

Նա հղում է արել «Կովկաս» թերթի 1851թ․-ի հուլիսի 1-ի համարին, որն առկա է Վրաստանի Ազգային խորհրդարանի գրադարանի կայքում։

© Screenshot/Национальная парламентская библиотека Грузии«Կովկաս» թերթի 1851թ․-ի հուլիսի 1-ի համարը
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական» - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
«Կովկաս» թերթի 1851թ․-ի հուլիսի 1-ի համարը

«Հունիսի 3-ին Զաքաթալայում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, Սուրբ Գրիգորիի պատվին։ Առավոտյան ժամը 10-ին շրջանի ղեկավար իշխան Օրբելյանը, բոլոր զինվորական պաշտոնյաններն ու Զաքաթալայի բնակիչները հայերի համայնքի հրավերով հավաքվել էին հին հայկական եկեղեցում․․․»,-ասվում է թերթի ակնարկում։

Հետաքրքիր է, որ եկեղեցու «ալբանական» ծագման և դրա հիմնադրման տարեթվի աբսուրդային լինելը դեռևս 2019թ․-ին մատնանշում էր Ադրբեջանում Նորվեգիայի արդեն նախկին դեսպան Սթեյնար Գիլը։

«Եկեղեցու պատին մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հուշատախտակ է տեղադրել, որի վրա կարելի է կարդալ հետևյալը․ «Ալբանական տաճար, 4-5 դարեր»։ Անգամ ոչ մասնագետը կարող է հասկանալ, որ այդ պնդումն աբսուրդ է»,-գրում է Գիլը։

Նախկին դեսպանը հղում է անում եկեղեցի այցելած ռուս զբոսաշրջիկներ Կիրիլ Յանոչկինի և Աննա Յանոչկինայի լուսանկարներին և գրառումներին։

«Քանդված եկեղեցին բնակելի տան բակում է։ Այն կառուցվել է քաղաքի հայկական համայնքի կողմից 19-րդ դարում, ադրբեջանցիները, հասկանալի է, այն ալբանական են անվանում։ Զաքաթալայում ապրել են հայեր, ավարներ, լեզգիններ և քիչ վրացիներ»,-ասվում է բլոգում։

Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Հայերը Կախեթիայում» (2004թ․) գրքում գրում է, որ Զաքաթալայում առաջին հայկական եկեղեցու մասին հիշատակումները վերաբերում են 1833թ․-ին․ այն ժամանակ այնտեղ փայտե եկեղեցի է եղել (պատահական չէ վերոնշյալ ակնարկում խոսվում այն մասին, որ հիմնարկեքի ժամանակ մարդիկ հավաքվել էին «հին եկեղեցում»)։

© Sputnik / Shahperi AbbasovaՀայկական Սուրբ Գևորգ եկեղեցին Զաքաթալա քաղաքում
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական» - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին Զաքաթալա քաղաքում

Բայց դրա փոխարեն Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Մարտիրոս Տեր-Դանիելյան - Տեր Հովհաննիսյանցի կոչով տեղի հայերը 1840-ականների վերջին քարե շինություն են կառուցել։ 1853թ․-ին քահանան դրա համար շնորհակալական կոնդակ է ստացել Ներսես Աշտարակեցի կաթողիկոսից։

Աշխատանքների հիմնական մասն ավարտվել է 1851-52թթ․-ին (զանգակատունը կառուցվել է 1883թ․-ին)։ Աշխատանքների արժեքը կազմել է մոտ 33 հազար ռուբլի։

Կարապետյանին հաջողվել է այցելել Զաքաթալա 1984թ․-ին։ Նրա խոսքով՝ այն ժամանակ եկեղեցին հանրակացարանի էր վերածված։ Այնտեղ 3 հարկ էին սարքել, և ներսում 18 ընտանիք էր ապրում (ադրբեջանցիներ, ավարներ, լեզգիններ)։

© Sputnik / Shahperi AbbasovaՀայկական Սուրբ Գևորգ եկեղեցին Զաքաթալա քաղաքում
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական» - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին Զաքաթալա քաղաքում

Պատերի մեջ տեղ-տեղ պատուհաններ էին բացել։ «Իսկ երրորդ հարկի տարածքում (գմբեթ) երեխաները հեծանիվ էին քշում»,-պատմում էր Կարապետյանը։

«1886թ․-ին «Կովկասյան օրացույցում» նշվում էր, որ հայերը կազմում են Զաքաթալայի բնակչության ավելի քան մեկ երրորդը (1876թ․-ի տվյալներով)։ Բնակավայրի 1148 բնակիչներից 455-ը լեզգիններ էին, 400-ը՝ հայեր, 240-ը՝ ռուսներ, վրացիները 5-ն էին, թաթարները՝ 28-ը, «այլք»՝ 20-ը։ Դարեվերջին հայ բնակչությունը քաղաքում գերակշռող դարձավ։

© Sputnik / Shahperi AbbasovaՀայկական Սուրբ Գևորգ եկեղեցին Զաքաթալա քաղաքում
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական» - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին Զաքաթալա քաղաքում

Սակայն խորհրդային տարիներին շրջանը Ադրբեջանին փոխանցելուց հետո հայ բնակչությունը սկսեց աստիճանաբար լքել քաղաքը։ 1988թ․-ին այնտեղ մոտ 300 մարդ էր մնացել։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում էին որպես ալբանական ներկայացնել Շահումյանի հայկական եկեղեցին։

 

Լրահոս
0