20:48 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1861)
55 0 0

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ արդեն մի քանի օր է, ինչ պատվաստանյութը Հայաստանում հասանելի է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Արդեն ավելի քան 1 տարի է` Հայաստանն ապրում է համավարակի պայմաններում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից առաջ հիշեցրեց ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանն ի սկզբանե որդեգրել է կորոնավիրուսի պայմաններում բնականոն կենսագործունեությունը պահպանելու ռազմավարություն։

«Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդ իրավիճակում, Բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը կորոնավիրուսից պատվաստման գործընթացն է։ Իհարկե, պատերազմի ու հետպատերազմյան իրավիճակում մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց այսօր մենք ունենք պատվաստման մեծ պոտենցիալ»,– ասաց Փաշինյանը։

Նա, սակայն, նշեց, որ այդ պոտենցիալն այսօր պատշաճ չափերով ու մասշտաբներով չի օգտագործվում։

Փաշինյանը շեշտեց, որ պատվաստումները կարևոր են հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից, քանի որ աշխարհում այսօր մեծ ուշադրություն է դարձվում պատվաստումներին։

Փաշինյանը հանձնարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ արդեն մի քանի օր է, ինչ պատվաստանյութը Հայաստանում հասանելի է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին։

«Անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ցանկացած ձեր նախտշընտրած պոլիկլինիկայում հերթագրվել ու ստանալ պատվաստանյութը»,– ասաց նա։

Հաջորդ շաբաթ Հայաստանը 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա. նախարար

Իսկ հաջորդ շաբաթվանից, Հայաստանում կսկսեն գործել պատվաստման շարժական թիմեր, որոնք նախարարի խոսքով, էլ ավելի կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին։

Նշենք, որ Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։ Ինչպես երեկ լրագրողներին հայտնեց նախարար Ավանեսյանը, հաջորդ շաբաթ Հայաստանը ևս 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1861)
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ