20:53 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
125 0 0

ԱԱԾ փոխտնօրենը հայտնեց, որ ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակը։

«Սյունիքում ռազմաքաղաքական իրավիճակը չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր ու վտանգներ չի պարունակում»,– ասաց նա։ Այս տեսակետից Սյունիքի բնակիչների մոտ վախի ու անհանգստության առկայությունը Մելքոնյանը բնական է համարում։

Ինչ վերաբերւմ է սահմանների հստակեցմանը՝ Մելքոնյանը արձանագրեց, որ սահմանի ողջ երկայնքով, ընդ որում` ոչ միայն Սյունիքում, պաշտպանական զորքերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից դեռ դիրքավորված են մնում։

«Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, որովհետև այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ուղղակի դիրքավորված ոնց կայինք՝ այդպես էլ կանք։ Բայց դրա վերաբերյալ երկու պետությունների միջև ժամանակի ընթացքում, երբ որ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ արդեն կմոտենանք դելիմիտացիային, դեմարկացիային, նոր արդեն ավելի հստակ կլինեն մեր սահմանը, սահմանի հետ կապված հարցերը, ինժեներական կառույցները»,– ասաց նա։

ԱԱԾ փոխտնօրենը հայտնեց, որ կա այս բոլոր հարցերով զբաղվող հանձնաժողով, որի աշխատանքների մեջ է մտնում նաև չեզոք գոտու` սահմանային շերտի ապահովումը։

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքում

«Ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին, դուք ո՞նց կարող եք սահմանային շերտը ձևավորել հարևանի տարածքի հաշվին»,– ասաց նա` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե այդ գործընթացի արդյունքում Հայաստանը նոր տարածքներ կարող է զիջել։

Թե երբ տեղի կունենա սահմանի վերջնական հստակեցումն ու կարգավորումը՝ Ստեփան Մելքոնյանը դժվարացավ հստակեցնել` նշելով, որ դա կախված է նաև մեր հարևանների վարքագծից։ ԱԱԾ փոխտնօրենը, սակայն,  լավատես է՝ իրավիճակը կկարգավորվի։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն է առաջացրել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ 

Ադրբեջանցիները քաշքշել են հովվին, հարվածել աչքին. Արավուսում սահմանը 100-500 մետրի վրա է

Հատկապես բարդ իրավիճակ է Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։

Ըստ թեմայի

«Որևէ երաշխիք, որ մեր սահմանները պաշտպանված են, չկա». Ռոբերտ Քոչարյան
Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց
ՊՆ-ն հերքում է․ Սյունիքի սահմաններին Ադրբեջանի հետ փոխհրաձգություն չի եղել
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ