23:10 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Տնօրենի հանձնարարականով՝ մետրոյի գեոլոկացիոն ցուցանակները թարմացվել են, արդեն տեղադրված են նորերը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Երևանի մետրոպոլիտենի կայարաններից ռուսերեն ցուցանակները չեն հանվել, կատարվել է ցուցանակների թարմացում։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով պարբերաբար շահարկվող թեմային։

«Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, հայտնում ենք, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով՝ բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Հաղորդագրությանը կից հրապարակվել են մետրոպոլիտենի կայարանների լուսանկարներ, որոնցում երևում են նոր ցուցանակները։

Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020 թվականին

թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ