15:59 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Դաշնակցականները դիմեցին իրավապահներին՝ կոչ անելով չմիանալ իրենց այն գործընկերներին, որոնք դադարել են ծառայել ՀՀ քաղաքացու շահին ու միայն քաղաքական հետապնդումներով են զբաղված։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Վերջ տվեք քաղաքական հետապնդումներին ու ապօրինի ձերբակալություններին։ Այս պահանջով Գլխավոր դատախազության մոտ կայացավ ՀՅԴ-ի նախաձեռնած բողոքի ակցիան։

«Դուք չեք կատարում Սահմանադրությամբ և օրենքով ձեր վրա դրված պարտականությունները։ Դուք անտեսում եք քաղաքացու պահանջը՝ օր առաջ գլխավոր պետական հանցագործին և նրա խամաճիկ բանդային ենթարկել պատասխանատվության։ Քանի դեռ դուք սա չեք արել, ամոթը հնչելու է ձեր դեմքին, քանի որ դուք երդմնազանց եք, խախտել եք այն երդումը, այն խոստումը, որը տվել եք այդ պարտականությունները ստանձնելիս»,- հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա դիմեց իրավապահ համակարգի աշխատակիցներին՝ կոչ անելով թույլ չտալ, որ իրենց անունը «խայտառակվի այն անպատկառ ու անպատասխանատու գործընկերների գործողությունների արդյունքում», որոնք չեն կատարում Սահմանադրությամբ և օրենքով իրենց վրա դրված պարտականությունները։

«Ներսից պայքարեք, որ իրենք ի վերջո պայքարեն հանուն հայ ժողովրդի փրկության, հանուն քաղաքական հարցերով ազատազրկման դատապարտված մարդկանց ազատության, հանուն ձեր, մեր երեխաների, հանուն այն նահատակների շիրիմների, որոնք ընկան, որ դուք այսօր ստանաք ձեր աշխատավարձը, հանգիստ գնաք ձեր տները։ Մենք իրավունք չունենք մեր նահատակ զավակների պայքարը թողնել օդից կախված»,- հայտարարեց Արծվիկ Մինասյան։

Դատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Նա կրկին դիմեց իրավապահներին՝ ընդգծելով, որ նրանք պետք է ու պարտավոր են ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին։

Ըստ թեմայի

Բողոքի ակցիայի մասնակիցները Դավթյանին 20 րոպե ժամանակ տվեցին. պահանջում են` ցած իջնի
Երևանում ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ բողոքի ակցիայի ժամանակ, բերման ենթարկվածներ կան
Սյունիքում տեղի ունեցածն ուղղորդված էր. Մակունցը կարծում է` բողոքի ակցիայի տեղիք չեն տվել
թեգերը:
Բողոքի ակցիա, Արծվիկ Մինասյան

Գլխավոր թեմաներ