15:02 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15201

Գիտափորձի ընթացքում համեմատել են ամեն օր սուրճ խմող և ընդհանարապես չխմող մարդկանց ուղեղի կապերի ակտիվությունը: Գնահատելով ըմպելիքի ազդեցությունն ուղեղի վրա` գիտնականները հետաքրքիր եզրակացություն են արել։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Կոֆեինը նպաստում է ուղեղի բաժինների միջև կապերի ամրապնդմանը։ Նման եզրակացության են հանգել եվրոպացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են «Molecular Psychiatry»–ում։

Նշվում է, որ ուղեղի բաժինների միջև կապերի ամրապնդումը նպաստում է ուշադրության բարձրացմանը, բարելավում հիշողությունն ու ճանաչողական գործառույթները:

Հեղինակները պարզել են, որ սուրճի սիրահարները մոտորիկայի վերահսկողության պատասխանատու տեսաթմբի և փոքր ուղեղի միջև ավելի ուժեղ կապեր ունեն: Փորձագետները նշել են, որ նրանց մոտ մեծ է դինամիկ ակտիվությունը ուղեղի մի քանի ուղեղային եւ ենթակեղևային հատվածների միջև: Հենց դա է, նրանց կարծիքով, նպաստում հիշողության կենտրոնացման բարձրացմանը և բարելավմանը։

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

«Այդ արդյունքները մասամբ օգնեցին բացատրել սուրճի որոշ էֆեկտները, որոնք հիշատակվում են գոյություն ունեցող հետազոտություններում, ինչպիսիք են՝ մոտորիկայի հսկողության, զգոնության և հիշողության բարելավումը,  սովորելու կարողությունների բարձրացումը», - նշել է հետազոտության ղեկավար Նունո Սոուզան:

Ճանաչողական ունակությունների բարելավում է արձանագրվել նաև երկրորդ խմբում, երբ մասնակիցները առնվազն մեկ բաժակ սուրճ են խմել։ Այդ պատճառով փորձագետները եզրակացրել են, որ կոֆեինի ազդեցությունը ժամանակավոր է։

Սուրճն անքնությո՞ւնն է առաջացնում

Բազելի համալսարանի հետազոտողներն էլ եզրակացրել են, որ կոֆեինի ամենօրյա օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ուղեղում գորշ նյութի ծավալը:

Գիտափորձին մասնակցել են 20 առողջ երիտասարդներ, որոնք մշտապես սուրճ են խմում։ Նրանց ամեն օր խնդրել են կոֆեինի երեք հաբ ընդունել, որոշ կամավորների պլացեբո (դատարկահաբ) են տվել։

Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ կոֆեինի ընդունումը, հակառակ տարածված կարծիքի, չի ազդում քնի որակի վրա, ինչը չի կարելի ասել գորշ նյութի ծավալի մասին։ Այն ավելի բարձր է եղել պլացեբո ընդունողների, քան կոֆեինի հետ հաբ օգտագործողների մոտ:

«Չի կարելի երեխաներին խրախուսել քաղցրավենիքով»․ սննդաբանը՝ շաքարի թույլատրելի չափի մասին

Սակայն այդ ազդեցությունը երկարատև չի եղել, «սրճային ժուժկալությունից» 10 օր անց գիտափորձի մասնակիցների ուղեղային հյուսվածքները լիովին վերականգնվել են։

Կոֆեինն ու դրական հատկությունները

Կոֆեինը գործողությունների չափավոր խթանիչ է, որը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա։ Կոֆեինն այնպիսի նյութ է, որ մարսողական համակարգում հայտնվելուց հետո արագ լուծվում է օրգանիզմում։

Կոֆեինը բարձրացնում է դոֆամինի մակարդակը, որը ստիպում է ավելի աշխույժ և ուրախ լինել: Սուրճի չափավոր օգտագործումը դրական է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա, բարձրացնում տրամադրությունը, ֆիզիկական և մտավոր ակտիվությունը:

Մտավոր աշխատանք կատարող մարդիկ, որոնք օրական երկու բաժակ սուրճ են խմում, աշխատանքն ավելի արագ են անում, քան նրանց գործընկերները, որոնք հրաժարվել են սուրճի օգտագործումից. նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են կոֆեինի ազդեցությունը մարդու մտավոր ունակությունների վրա:

Սակայն դժվար է ինքնուրույն որոշել ճիշտ չափաբաժինը: Ի վերջո, կոֆեինի ազդեցությունը յուրաքանչյուր մարդու վրա անհատական է` կախված նյարդային համակարգի տեսակից:

Մասնագետներն ամեն դեպքում խորհուրդ են տալիս օրական առավելագույնը երկու բաժակ սուրճ խմել, իսկ հիպերտոնիկները պետք է սահմանափակվեն օրական մեկ բաժակ սուրճով:

Ո՞րն է ամենաօգտակար ապուրը. սննդաբանի խորհուրդը

Ըստ թեմայի

Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել
Զուգընկեր գտնելու շատ հեշտ տարբերակ կա. գիտնականները հետաքրքիր մեթոդ են բացահայտել
թեգերը:
գիտնական, սուրճ

Գլխավոր թեմաներ