14:22 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Նախագծին լիարժեք մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղրզստանն ու Ռուսաստանը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ գործողությունների կոչ է արել: Նրա կարծիքով՝ «Ճանապարհորդիր առանց քովիդի» բջջային հավելվածի զարգացումը թույլ կտա ավելի արագ վերսկսել անվտանգ ուղևորային հաղորդակցությունը:

«Մեր օրակարգի գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պայքարը, առավել ևս, որ մի շարք երկրներում, առաջին հերթին՝ Եվրոպայում, այդ հիվանդության երրորդ ալիքն է բարձրանում»,-ասել է ՌԴ վարչապետը ուրբաթ օրը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը բացելով: Նրա գնահատմամբ՝  «համատեղ համակարգային միջոցներ են անհրաժեշտ, որոնք թույլ կտան զսպել վարակի տարածումը»։

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ գործարկվել է ««Ճանապարհորդիր առանց քովիդի» հարմար և հուսալի հավելվածը, որում ներբեռնվում են հավաստագրված լաբորատորիաներում արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքները»։ «Առայժմ նախագծին լիարժեք մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղրզստանն ու Ռուսաստանը։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեզ կմիանա Ղազախստանը»,-նշել է Միշուստինը։

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ–ի միջոցով ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը

Նա կարևոր է համարում «հավելվածի զարգացումը, այդ թվում՝ դրանում պատվաստման մասին տվյալներ ներառելու հաշվին»։ «Կարծում եմ, որ դրա լայն օգտագործումը թույլ կտա ավելի արագ վերականգնել անվտանգ ուղևորային հաղորդակցությունը, որի կարիքն ունեն մեր քաղաքացիները»,-ամփոփել է ՌԴ վարչապետը։

Ըստ թեմայի

Միշուստինը Պուտինի ողջույններն է փոխանցել Փաշինյանին և խոսել ապրանքաշրջանառության մասին
Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար
536 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
թեգերը:
կորոնավիրուս, Միխայիլ Միշուստին, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ