21:08 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Ալավերդի քաղաքում ոսկյա զարկերի խանութներում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի երկու բնակիչ 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, ավտոմեքենայով միասին գնացել են նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութի տարածք, դարանակալել հարևանությամբ գտնվող աստիճանների տակ՝ սպասելով վաճառողուհու գալուն:

Ժամը 09:00-ի սահմաններում, երբ  վերջինս անջատել է խանութի ազդանշանային համակարգը, երիտասարդներն ապօրինի մուտք են գործել ոսկյա զարդերի խանութ, հարձակվել նրա վրա, կապել բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ նրանից պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները` երիտասարդներից  մեկը կրակել է խանութի հատակին, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող  առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝ դիմել են փախուստի:

Օրեր անց նույն եղանակով կատարել են ևս մեկ ավազակային հարձակում. 2020թ. օգոստոսի 10-ին՝ 11:40-ի սահմաններում,  երկուսով ապօրինի մուտք են գործել մեկ այլ խանութ, որտեղ երիտասարդներից մեկը հարձակվել է խանութի սեփականատիրոջ վրա, ձեռքերով փակել նրա բերանն ու աչքերը, որից հետո ձեռքերով ամուր սեղմել է նրա պարանոցը՝ առաջացնելով շնչահեղձություն: Այդ ընթացքում մյուս երիտասարդը խանութի ցուցափեղկերից վերցրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 21.808.900 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, և երկուսով դիմել են փախուստի:

Արմավիրում 35–ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել է ու մահացել. տեսանյութ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

թեգերը:
գողություն, կալանք, ավազակային հարձակում, խանութ, զարդ, Լոռի, Ալավերդի

Գլխավոր թեմաներ