02:11 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Ռաֆայել Հարությունյանն ասել է` որն է հաջողության իր բանաձևը, նաև պատմել Հայաստանում ապրելու ու Ադրբեջանում ծառայելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik․ Երջանկության բանաձևը փոքր սպասելիքներ ունենալն է։ Այս կարծիքին է գեղասահքի լեգենդար մարզիչ Ռաֆայել Հարությունյանը։

Սպորտային մեկնաբան Վասիլի Կոնովին տված հարցազրույցում նա ասում է, որ իր համար ամենակարևորը սեփական ես–ի հետ խաղաղ ապրելն է։

«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։ Շատ ավելիին եմ հասել, քան կարող էի պատկերացնել։ Երբ երիտասարդ մարզիչ էի, անընդհատ նախանձում էի նրանց, ում մասին թերթերում գրում էին, իսկ հիմա թաքնվում եմ լրագրողներից», – ասում է Հարությունյանը։

Նա Կոնովի հետ զրույցում առաջին անգամ արտահայտվել է Հայաստանում ապրած իր տարիների, Ադրբեջանում ծառայության ու Արցախի պատերազմի մասին: Հայտնի մարզիչը ծնվել ու մեծացել է Վրաստանում, կարճ ժամանակով ապրել Հայաստանում, զինվորական ծառայություն անցել Ադրբեջանում, ապա տեղափոխվել Ռուսաստան, իսկ այժմ նա արդեն ԱՄՆ–ի քաղաքացիություն է ստացել։

«Երբ պատանի էի, ակտիվ զբաղվում էի գեղասահքով։ Ավարտեցի դպրոցն ինձ ասացին`«վերջացրու էդ ամեն ինչը, դու արդեն մեծ ես, 18 տարեկան»։ Ինձ համար շատ ցավալի էր դա լսելը: Այդ ժամանակ էլ Հայաստանում փոքրիկ սահադաշտ բացվեց։ Ես որոշեցի Վրաստանից տեղափոխվել Հայաստան, չնայած սովորում էի Թբիլիսիի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 2–րդ կուրսում։ Բայց ինձ ասված խոսքերից շատ ազդվեցի, որոշեցի կյանքս փոխել, ուսումս շարունակել Հայաստանում։ Համատեղ աշխատում էլ էի։ Առավոտյան ժամը 9–ից մինչև 15.00–ն սովորում էի, իսկ ժամը 15-ից 22-ը` աշխատում։ Գիշերները լաց էի լինում, որովհետև այնքան էի հոգնում, ստիպված էի ինքս անել ամեն ինչ` լվանալ, արդուկել և պատրաստել։ Շատ դժվար էր 18 տարեկանում տնից հեռու ու լրիվ մենակ ապրելը», – պատմում է մարզիչը։
Չնայած դժվարություններին` 18-ամյա Հարությունյանը կարողանում էր իրեն ֆինանսապես ապահովել ու ծնողներից գումար չխնդրել։ Հայաստանում ապրած տարիներին հաջորդեց Ադրբեջանում զինվորական ծառայությունը։

– Հայը ծառայել է Ադրբեջանո՞ւմ, – զարմանում է Կոնովը։

– Այո, ինձ ուղարկել են Ադրբեջանի Լենքորանի շրջան, այն գտնվում է Աֆղանստանի և Կասպից ծովի անկյունում: Ես ադրբեջանցի շատ ընկերներ ունեի: Օրինակ` Ռաշադ Հուսեյնովը, հիանալի տղա էր: Նրա հայրն էլ բարձրաստիճան զինվորական էր, – պատմում է մարզիչը։

Նա շեշտում է, որ դեմ է պատերազմներին և շատ ծանր է տարել արցախյան վերջին պատերազմի լուրը։

Եղեռնի վիշտը հայ ժողովուրդը նորովի վերապրեց պատերազմից հետո․ կաթողիկոս

«Ես ունեմ հարազատներ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում։ Ես պատերազմի մասին նույնիսկ մտածել չեմ ուզում։ Բոլորն ապրում են մեկ տարածաշրջանում՝ ի՞նչը չեն կարողանում կիսել իրար մեջ։ Ես գիտեմ խոսել վրացերեն, հայերեն, մի քիչ էլ անգլերեն, չնայած հիմնականում խոսում եմ ռուսերեն։ Նույն բառերը կարելի է գտնել և՛ վրացերենում, և՛ թուրքերենում։ Այս տարածաշրջանում ամեն ինչ իրար այնքան նման է։ Ի՞նչն են ուզում կիսել, ո՞նց կարող են իրար սպանել, ես դա չեմ հասկանում»,–ասում է Հարությունյանը։

Ռաֆայել Հարությունյանը ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու է։ 1976-1985 թթ. մարզիչ է աշխատել Երևանի գեղասահքի մանկապատանեկան դպրոցում։ Այնուհետև հրավեր է ստացել Մոսկվայից և 1983 թ.-ին տեղափոխվել է այնտեղ, քանի որ Երևանում չկար միջազգային չափանիշներին համապատասխանող սահադաշտ։

«Սոկոլնիկի» սպորտի պալատում աշխատել է կնոջ՝ Վերա Հարությունյանի հետ, որը ևս գեղասահքի խմբակ ուներ։ 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում և աշխատում է Լեյք Էրոուհեդ քաղաքի սահադաշտում։

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։



Ըստ թեմայի

Ադրբեջանցիները կրկին հետ են քաշվել. Նոր Ղազանչիի գյուղապետ
«Կրակոց չկա, բայց ադրբեջանցիները մոտ 20 գլուխ անասուն չեն վերադարձրել». Բախշիյան
Ադրբեջանցիները խոչընդոտել են հայերի մուտքը Դադիվանք. ի՞նչ նպատակ են հետապնդել նրանք
Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները
թեգերը:
մարզիչ, Պատերազմ, ադրբեջանցի, հայ

Գլխավոր թեմաներ