20:53 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
429 0 0

Ռազմիկ Մկրտչյանը պատմել է, թե ինչ է իրականում երեկ տեղի ունեցել` վստահեցնելով, որ որևէ «ռազբորկայի» մասին խոսք լինել չի կարող։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը (ՔՊ կուսակցություն) Facebook–ի իր էջում մանրամասներ է հայտնել գիշերը կատարված դեպքից։

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։ Ըստ տեղեկությունների` նրանց հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել նաև Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

«Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ (Մալաթիայի թաղապետ,-խմբ.), նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, որը, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց»,–գրել է Մկրտչյանը:

Նրա խոսքով` քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Մկրտչյանը հորդորում է քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ:

Հիշեցնենք` գիշերը ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։

Sputnik Արմենիային Երևանի քաղաքապետարանից ավելի ուշ վստահեցրել էին, որ Շենգավիթի ու Մալաթիայի թաղապետները գիշերային «ռազբորկային» չեն մասնակցել։ Նրանք պարզապես անցնելիս են եղել այդ տարածքով և տեսնելով, որ վիրավորներ կան, օգնել են նրանց հասցնել հիվանդանոց։

Ըստ թեմայի

Վեճ ու դանակահարություն` Երևանում. խառն են պաշտոնյաների ու բարձրաստիճան սպաների որդիներ
Երևանի գետնանցումներից մեկում 16-ամյա տղայի դանակահարության դեպքը բացահայտվել է
Դանակահարություն և կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ
թեգերը:
հիվանդանոց, Երևան, կրակոց, թաղապետ, դանակահարություն

Գլխավոր թեմաներ