11:19 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
35310

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքներում ներգրավված են ռուս մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի նոր` դեպի Աջափնյակ տանող կայարանի կառուցման աշխատանքների համար երկու փուլից բաղկացած մրցույթ է հայտարարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Նախագծման համար մրցույթ է հայտարարվել, որ կարողանանք ընտրել կազմակերպություն, այդ կազմակերպությունը նախագծային փաթեթ նախապատրաստի, քանի որ շատ մասնագիտական է և շատ տարբեր փաստեր պետք է հավաքագրել»,- ասաց նա։

Նոր կայարանի կառուցման նախագիծն ավարտին հասցնելուց հետո միայն քաղաքային իշխանությունը կառավարության հետ կքննարկի համապատասխան միջոցների ներգրավման հարցը։ Իսկ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում օգնության կհասնեն ռուս մասնագետները։

«Մենք չունենք համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան մետրոյի կայարան նախագծել և դրսից մասնագետներ ենք ներգրավում։ Այս պահի դրությամբ մեզ աջակցում են ռուսաստանցի մասնագետները»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք` 2018 թվականին Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր նախընտրական ծրագրում տրանսպորտային բարեփոխումներից բացի ներառել էր նաև մետրոյի նոր կայարանի («Բարեկամությունից» «Աջափնյակ») կառուցման խոստումը։ 2019 թ. փետրվարին քաղաքապետարանի կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ մետրոյի զարգացման ծրագիրը մտել է նոր փուլ։

Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020 թվականին

Ըստ թեմայի

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան
Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենի համար դրենաժային թունել կկառուցվի
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ, Երևան, մետրո

Գլխավոր թեմաներ