02:12 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
65 0 0

«Երիտասարդական մայրաքաղաքի» նպատակն է տվյալ քաղաքում հնարավորինս շատ միջոցառումներ իրականացնել երիտասարդների ներգրավմամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Այսօր տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից։

Օրվա առթիվ Կապանի էլեկտրոնային գրադարանում ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասել է` ուրախ է, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։

«Միջոցառումները լինելու են շարունակական և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարևոր է, որ երիտասարդները զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները նախորդ տարիների համեմատ»,–ասել է Մարտիրոսյանը։

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը. տեսանյութ

Իսկ Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը նշել է, որ տարին լինելու է հագեցած։ Ինչպես համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի, այնպես էլ ՀԿ–ների ջանքերով Կապանը հանդես կգա հետաքրքիր միջոցառումներով։

Հիշեցնենք, որ «Երիտասարդական մայրաքաղաք 2022» մրցույթի համար հայտ են ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդի, Եղեգնաձոր, Արմավիր, Հրազդան, իրականացվելու է շրջայց այս քաղաքներում, արվելու է գնահատում, և ամենաբարձր գնահատականներ ստացած համայնքը ճանաչվելու է «Երիտասարդական մայրաքաղաք»։

Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

Ըստ թեմայի

Գորիսից Կապան հասնելու համար այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ. Աբրահամյան
«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի
Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ
Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է դարձել. ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում
թեգերը:
քաղաք, Երիտասարդ, Կապան

Գլխավոր թեմաներ