04:25 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (1188)
69 0 0

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի– Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 3-4-ն առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-6-ը ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ` ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայ-ճապոնական արմատներով մոդելը ԱՄՆ–ում աստղ է դարձել և քարոզում է Կոմիտասի երաժշտությունը

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։ Տեղեկացվում է, որ ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, իսկ մայիսի 5-6-ին՝ 20-25 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը կնվազի նույնքան:

Երևան քաղաքում մայիսի 3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 4-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Ժառանգության» նախագահը հեռանում է կուսակցությունից. նա խոսել է պատճառների մասին

Մայրաքաղաքում մայիսի 3–ի գիշերը կգրանցվի 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +24...+26 աստիճան։

թեմա:
Եղանակը Հայաստանում (1188)
թեգերը:
Արցախ, Երևան, Կարկուտ, Անձրև, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ