https://arm.sputniknews.ru/20210503/nikol-pashinyann-u-anna-hakobyan-patvastvel-en-27403997.html
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ
Sputnik Արմենիա
Փաշինյանը կոչ էր արել կառավարության անդամներին` այս շաբաթվա ընթացքում պատվաստվել, ու ինքն էլ օրինակ է ծառայել։ 03.05.2021, Sputnik Արմենիա
2021-05-03T10:45+0400
2021-05-03T10:45+0400
2021-05-03T12:58+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27404070_6:-1:1280:720_1920x0_80_0_0_314a423c6b8f4060f4da4218fa8d7f4e.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27404070_104:-1:1250:720_1920x0_80_0_0_fe37b52f6c7f39cff5fc39b218f21aa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , կորոնավիրուսը հայաստանում և արցախում, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, մուլտիմեդիա , տեսանյութեր
հայաստան, հասարակություն , կորոնավիրուսը հայաստանում և արցախում, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, մուլտիմեդիա , տեսանյութեր
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ
10:45 03.05.2021 (Թարմացված է: 12:58 03.05.2021) Փաշինյանը կոչ էր արել կառավարության անդամներին` այս շաբաթվա ընթացքում պատվաստվել, ու ինքն էլ օրինակ է ծառայել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։
Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։ «Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել»,– գրել է նա։
Նիկոլ Փաշինյան նաև պատվաստվելու մասին տեսանյութ է հրապարակել։
Բուժկենտրոնի մուտքի մոտ Փաշինյանին ու նրա տիկնոջը դիմավորել ու ուղեկցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ կառավարության անդամներից առաջինը ապրիլի 28-ին պատվաստվել էին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նրանք պատվաստվել էի «AstraZeneca» պատվաստանյութով, քանի որ բնակչության շրջանում դեղամիջոցի նկատմամբ վստահություն դեռ չկա:
Հաջորդ օրը` ապրիլի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկաներին հրահանգեց հաջորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել։
Նշենք, որ այս պահին Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։
Իսկ երեկ Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար։