20:33 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1901)
9110

Առողջապահության նախարարությունը շուտով կհրապարակի այն հասցեները, որտեղ տեղակայվելու են բուժկետերը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստումները բնակիչների համար ավելի հասանելի կդարձնեն։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը։ Նշենք, որ նա ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում փորձի փոխանակում է իրականացնում։

«Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասաց Շխրտումյանը:

Թե հատկապես որ հասցեներում են տեղակայվելու այդ բուժկետերը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է ցանկը հրապարակել մայիսի 5–ին։

Շխրտումյանի խոսքով`Հայաստանում պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, օրինակ` Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում:

«Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասաց Շխրտումյանը:

Եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա,ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։
Օրերս Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1901)

Ըստ թեմայի

Խոակին Կապառոսը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»–ով
«Չեմ ասելու` ինչով եմ պատվաստվել». Նիկոլ Փաշինյանը` իր պատվաստանյութի մասին
Նիկոլ Փաշինյանի կոչին ընդառաջ ՊՎԾ պետը ևս պատվաստվել է. լուսանկար
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ