21:43 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Վարչական դատարանն այժմ պետք է Օնիկ Գասպարյանի ներկայացրած ևս մեկ հայցով քննություն սկսի։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Վարչական դատարանը հետ էր վերադարձրել Օնիկ Գասպարյանի հայտերից մեկը, որով պահանջում էին առոչինչ ճանաչել նախագահի` իրավունքի ուժով ընդունված վարչական ակտը, որով Գասպարյանն ազատվել է աշխատանքից։ Դատարանն առաջարկել էր այլ հայցատեսակով դիմել դատարան։

«Վարչական դատարանը վերադարձրել էր մեր հարցն` ասելով, որ դատական ակտ չկա այդտեղ, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանն ակտ չի ստորագրել։ Մենք էլ Վերաքննիչ էինք բողոքարկել` ասելով, որ տեսնում ենք իրավունքի ուժով ընդունված ակտ և, փաստորեն, Վերաքննիչ դատարանը համամիտ է մեզ հետ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Վարչական դատարանն այժմ պետք է նաև այս հայցով քննություն սկսի։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել

Կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։  

Ըստ թեմայի

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
թեգերը:
Դատարան, Օնիկ Գասպարյան

Գլխավոր թեմաներ